Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին

Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներ

Երբ ՍԴ-ի որոշման հիմքով Վճռաբեկում գործընթաց սկսվի, Քոչարյանը պետք է ազատ արձակվի.Ա.Վարդևանյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման, մասնագետների դիտարկումների, Սահմանադրական դատարանի դատավոր չընտրելու, դատավորների անկախության ապահովման և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է սահմանադրագետ, Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հետ:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն հրապարակել է Քրեադատավարական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի որոշումը, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի լիազորությանը՝ չլուծող դատական ակտերի մասով.«Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: 2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը կայացվել էր դատավոր Ազարյանի նախագահությամբ և այն ուղարկեց նորից Վերաքննիչ՝ նոր քննության: Սահմանադրական դատարանի որոշումը կայանում է նրանում, որ Վճռաբեկը չի կարող նման որոշում կայացնել, Վճռաբեկը պետք է կայացնի վերջանական դատական ակտ, սա նոր հանգամանք է երկրորդ նախագահի գործով և առհասարակ Հայաստանի քրեական արդարադատության համար»:

Նա նաև նշեց, որ նոյեմբերի 15-ից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի երկարաձգելու հիմքերը խարխուլ են:

Հարցին, թե այն դեպքում, երբ Վճռաբեկն այլ որոշում կայացնի, ինչ է սպասվում կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնողներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ դա լայն շրջանակների քննարկման առարկա պետք է դառնա, բայց հենց Վճռաբեկում գործընթաց սկսվի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից.«Որովհետև Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին որոշում կայացնելու պահին երկրորդ նախագահն ազատության մեջ էր, քանի որ փաստացի Ազարյանի որոշումը ոչ ոք չէր բեկանել»:

 

Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը նշում է, որ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի վերադասը չէ և դուրս է եկել իր լիազորություններից, Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմանարդական դատարանը վեր է և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունից, հետևաբար դա լիազորություններից դուրս գալ չի նշանակում.«Ձեր կողմից նշված մասնագետի հարցազրույցն ինքս ուսումնասիրել էի, այնտեղ նշվում է, որ ՍԴ-ն կայացնում է երկու տեսակ որոշում՝ կամ Սահմանադրությանը հակասող է ճանաչում, կամ Սահմանադրությանը համապատասխանող: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ դեռևս 2006-2007-ից ՍԴ մասին օրենքում հստակ արձանագրվել է, որ ՍԴ-ն կայացնում երեք տեսակ որոշումներ՝ Սահմանադրության պահանջներին հակասող, համապատասխանող և համապատասխանող սահմանադրաիրավական դիրքորոշումների շրջանակներին, որը տրամադրում է դատարանը»:

Հարցին, թե իրավաբանների, սահմանադրագետների շրջանակում մասնագետները հակասություններ են տեսնում նաև ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ նոր թեկնածու պետք է առաջադրվի, եթե առաջարկված թեկնածուն չի ընտրվում, երրորդ անգամ առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ում մեկ անգամ ԱԺ-ն չի ընտրել, մեկ անգամ ՀՀ նախագահը չի ներկայացրել նրա թեկնածությունը ԱԺ-ին և սա երրորդ անգամն է, «նոր» տերմինի հետ կապված սահմանադրական արգելք կա, թե ոչ, Վարդևանյանն ասաց.«Ես ունեմ իմ կարծիքը այդ «նոր» եզրույթի վերաբերյալ: Ընտրողը Ազգային ժողովն է, եթե փոխվում է նույն անձի որակական չափանիշը, նա նոր անձ է, օրինակ եթե ձեռք է բերում գիտական աստիճան: Բայց ասել, որ նոր անձը նշանակում է նախկին նույն կարգավիճակում գտնվող, նույն որակական չափանիշերով անձը ևս նոր անձ է, պարզապես օրենսդիրի կամքի տեսակետից չեմ հասկանում»:

Դիտարկմանը, թե Ազգային ժողովն է նոր, երբ չընտրվեց Վահե Գրիգորյանը այլ ԱԺ էր, հիմա այլ ԱԺ է, Վարդերեսյանն ասաց, որ ԱԺ-ն իրավահաջորդության սկզբունքով է գործում: