Ամեն բան վերահսկվում է. Դավիթ Բաբայան
Արցախում և Հայաստանում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է: Տրամադրությունը տոնական է, ու այս ամենակարևոր տոնին զգոն են հատկապես սահմանում կանգնած տղաները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Զինվորների առօրյան ևս տոնական կլինի, բայց սահմանում զգոնության ամենաբարձր մակարդակ է հայտարարված.
«Ամեն բան վերահսկվում է: Իրադրության իմաստով փոփոխություններ չկան: Բայց ցանկացած պահի Ադրբեջանն իրավիճակը կարող է փոխել: Մենք այդ փոփոխություններին միշտ պիտի պատրաստ լինենք»,- տոնական քայլերթից առաջ սահմանից մեզ հայտնեց Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նախօրեին ՀՀ վարչապետի՝ Արցախի խնդրի կարգավորման մասով արված մի քանի հայտարարությունների:
«Արցախի ժողովուրդը վաղուց է ասել ու շարունակում է ասել՝ վերադարձ անցյալին չի լինելու, Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց, որ համազգային նշանակության մի քանի հարցերով, այդ թվում ԼՂ խնդրի կարգավորման, պետք է մշակվի ազգային օրակարգ, որը կներառվի ազգային անվտանգության հայեցակարգում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են