Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. Արցախի պաշտպանության նախարար
Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը եւ շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների:
«Վերջին իրողությունը թերեւս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ զինծառայողի վիրավորման դեպք. ներկայումս առողջական վիճակը կայուն է: զինծառայողի մոտ կայունություն կա: Վերլուծելով վերջին ամիսների իրադրությունը` պետք է նշել, որ սահմանին ավելացել են փոխհրաձգությունները: Ադրբեջանի կողմից տարածվում են սուտ տեղեկություններ, թե, իբր, հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, եւ մեր կրակոցներից վախեցել են երեխաները, ովքեր խաղում էին սահմանամերձ գյուղերի շենքերի բակում: Տեղեկատվությունը մեր կողմից հերքվել է: Հայտարարել ենք նաեւ, որ բոլոր ոտնձգությունները ժամանակին եւ տեղին կկասեցվեն»,- մանրամասնել է Կ. Աբրահամյանը:
ՊԲ հրամանատարի խոսքով` բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են առաջնագծում, հնարավորություն են տալիս լիարժեք գնահատել հակառակորդի ամբողջ գործողությունների բնույթը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են