Գիտնականները ապացուցել են թռչնի թռիչքի ծագման նոր տեսությունը
Արդեն երկու դար է՝ գիտնականները չեն դադարում վիճել այն մասին, թե ինչպես է առաջացել թռչնի թռիչքը։ Եւ եթե նախկինում առավել հնարավոր վարկածը համարվում էր այն, որ գոյություն է ունեցել դինոզավրերից թռչուններին անցումային կենդանու տեսակ, ապա այժմ Պեկինում Ցինխուա համալսարանի ներկայացուցիչները նոր վարկած են առաջ քաշել։
Չինացի հետազոտողների տեսությունը բավական պարզ է։ Նրանց կարծիքով, անցումային տեսակ կարող էր նաեւ չլինել։ Իսկ թեւերի թափահարման սովորության զարգացումը կարող էր առանձին կենդանիների մոտ վազքի ժամանակ առաջանալ՝ գրում է Planet Today-ը։
Նոր վարկածը ապացուցելու համար չինացի հետազոտողները որպես հիմք վերցրել են Կաուդիպտերիկս անունով պարզունակ թռչող դինոզավրին։
Այդ կենդանու քաշը կազմել է մոտ հինգ կիլոգրամ եւ շարժվել է այն մոտավորապես 8 մ/վ արագությամբ։ Ինչպես կարծում են գիտնականները, ոչ մեծ քաշով դինոզավրի շարժման այսքան բարձր արագությունը կարող էր թեւերին ստիպել օրորվել, իսկ հետագայում շարժման ժամանակ թափահարվել։ Հենց սա էլ կարող էր թեւաբախման հիմք հանդիսանալ։
Այս տեսակետը ապացուցելու համար գիտնականները ստեղծել են Կաուդիպտերիկսի հատուկ մակետ, որը ունեցել է նույնքան քաշ եւ նույնքան արագություն, որքան իրական դինոզավրը։ Եւ երբ ռոբոտին ստիպել են վազել, նրա թեւերը ակամա արել են այն շարժումները, որոնց մասին ասում էին գիտնականները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է