2020-ականների վերջում Երկիր մոլորակ կայցելեն վեց երկնաքարեր
Երկու տարվա ընթացքում՝ սկսած 2027 թվականից, Երկիր մոլորակ կայցելեն վեց խոշոր երկնաքարեր, հայտնել է Լանս Բեները՝ ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ռադիոլոկացիայի մասնագետը, ապրիլի 30-ին Մերիլենդ նահանգում կայացած Աէրոնավտիկայի միջազգային ակադեմիայի մոլորակային պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է Gismeteo-ն:
Չնայած այդ երկնաքարերի ուղիները չեն հատվում Երկրի ուղեծրի հետ՝ դրանք բավականին մոտ կգտնվեն Երկրին, որպեսզի գիտնականները կարողանան մասնամասնորեն դրանք դիտարկել: Դրանցից երեքը տեսանելի կդառնան հեռադիտակի օգնությամբ, իսկ մեկը՝ այսպես կոչված Ապոֆիսը, հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով:
1990 MU ամենամեծ երկնաքարն առաջինը կմոտենա: Դրա լայնությունը կազմում է 2.8 կմ: Երկուսն ավելի մոտ կգտնվեն Երկրին, քան Լուսնի ուղեծիրն է: Բոլոր վեց երկնաքարերի մոտեցման ժամանակ գիտնականները կկարողանան գրանցել մասնակրկիտ ռադիոլոկացիոն պատկերները, որոնք պատկերացում կստեղծեն այդ օբյեկտների ձեւի եւ արագության մասին:
Որոշ օբյեկտներ կրկնակի ուսումնասիրության կենթարկվեն, որի շնորհիվ հնարավոր կլինի վերլուծել արագության փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, երբ արեւի ճառագայթումը անհամաչափ է տաքացնում երկնաքարը:
ՆԱՍԱ-ի OSIRIS-REx եւ ճապոնական Hayabusa-2 ընթացիկ առաքելությունները ցույց են տվել, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մոտենալ տիեզերական քարերին: Բեների խոսքով՝ տիեզերանավի հետագիծը թույլ կտա անցնել այդ երկնաքարերի կողքով առաքելության շրջանակներում: «Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունը կառաջացնի զգալի հետաքրքրություն ինչպես գիտնականների, այնպես էլ լայն հանրության շրջանում»,-ասել է Բեները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է