Հայաստանի բնակչությունը յոդի պակաս չունի. հետազոտություն
Հայաստանի բնակչությունը յոդի պակաս չունի։ Այս մասին վկայում է հետազոտությունը, որն անցկացվել է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնը Կոլումբիայի համալսարանի հետ համատեղ եւ Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ։
Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, հետազոտությունը վերահսկվել է Յոդի գլոբալ ցանցի (Iodine Global Network) կողմից։ Դրան մասնակցել է մոտ 1100 մարդ մայրաքաղաքից եւ հանրապետության բոլոր մարզերից։ Փորձարկվողները բաժանվել են երեք խմբի՝ մինչ սեռական հասունացման տարիքի երեխաներ, հղիներ եւ վերարտադրողական տարիքի կանայք։ Բոլոր կամավորներից վերցվել է մեզի նմուշ, ինչպես նաեւ տնային պայմաններում օգտագործվող աղ։
Բոլոր նմուշներն ուղարկվել են անալիզի Բոստոնի խոշոր լաբորատորիա, որը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչներին։
«Ստացված արդյունքների համաձայն՝ Հայաստանի ոչ մի մարզում յոդի պակաս չի հայտնաբերվել։ Այդ ցուցանիշը յոդացված կերակրի աղի պետական ծրագրի արդյունքն են։ Բացի այդ, համաձայն գործող օրենսդրության, յոդացված աղը կիրառվում է նաեւ հացի, երշիկի, պահածոների արտադրությունում եւ այլն»- տեղեկացրել է Աղաջանովան։
Սակայն, յոդի պակասի բացակայությունից ելնելով, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածությունը։ «Այս դեպքում առաջին պլան է մղվում ժառանգական նախատրամադրվածությունը։ Բացի այդ, դեր կարող են խաղալ նաեւ շրջակա միջավայրի գործոնները (օրինակ՝ ճառագայթումը, բաց հանքերի շահագործումը)։ Մենք առայժմ տվյալներ չունենք, թե ինչ գործոններ են Հայաստանում ազդում վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածման վրա։ Հետազոտական աշխատանքը, որն ուղղված է դրա պարզմանը, ներկա պահին շարունակվում է»,- տեղեկացրել է Աղաջանովան։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է