Էրդողանը տեղեկացված է եղել հեղաշրջման փորձի մասին, այն վերահսկելի է եղել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովորդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե 2016–ի հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին Էրդողանը նախօրոք իմացել է։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, խոսելով երկրում հեղաշրջման փորձից հետո մամուլի ու քաղաքական գործիչների դեմ ճնշումներին, հայտարարել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության մեջ մոտ 200 գյուլենական կա, ովքեր օգտագործում են գյուլենականների միջեւ հաղորդակցության միջոց համարվող ByLock բջջային հատուկ հավելվածը։
Քըլըչդարօղլուն պնդել է, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Էրդողանը տեղյակ է եղել հեղաշրջման փորձի մասին ու այն պահել է վերահսկողության տակ։
«Էրդողանը գյուլենականների մի մասին համարում է իրեն մտերիմ, իսկ մյուսներին ձերբակալում։ Եթե ինքը արդար է, թող բոլոր գյուլենականների ցանկը հրապարակի»,–ասել է Քըլըչդարօղլուն։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են