Բաքուն ամեն կերպ խախտում է թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի բնակիչների իրավունքները. օմբուդսմեն
Ադրբեջանը թույլ չի տալիս Ղարաբաղի բնակիչներին օգտվել ԼՂՀ-ում գործող օդանավակայանից՝ դրանով իսկ խախտելով հանրապետության բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ Բաքվի մեղքով Ղարաբաղի բնակիչները զրկված են Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ «Թեեւ հենց ադրբեջանական կողմն է ավելի հաճախ ու ավելի բարձրաձայն բարձրացնում այս հարցը, բայց Ադրբեջանի մեղքը Սարսանգի շահագործման հարցում բավական մեծ է»,- ասել է օմբուդսմենը՝ պարզաբանելով, որ ջրամբարի վերահսկողությունը, ըստ էության, տեղի է ունենում միաժամանակ երկու կողմից, եւ ադրբեջանական կողմի մեղքով, որի վերահսկողության ներքո է գտնվում նրա առավել կարեւոր մասը, որը թույլ է տալիս ջրամբարից ջրառ կատարել նրա հետագա բաշխման համար հայկական եւ ադրբեջանական գյուղական վայրերին, դա տեղի չի ունենում։
Բեգլարյանը փաստել է, որ Բաքուն չի ցանկանում համագործակցել իրենց հետ այս հարցով, թեեւ հակառակ դեպքում ավելի շատ կշահեին իրենք՝ ադրբեջանցիները, քանի որ այդ ջրի մոտ 70-80 տոկոսը գնում է հենց ադրբեջանական գյուղեր։ «Նրանք, ըստ էության, խախտում են իրենց իսկ՝ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, էլ չեմ ասում մեր գյուղաբնակների իրավունքների մասին»,- ամփոփել է Արտակ Բեգլարյանը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են