Երկրին մոտ «սեւ խոռոչ-հրեշը», պարզվել է, հոլի ձեւ ունի
Վերջերս կարապի համաստեղությունում արթնացած V404 սեւ խոռոչը ոչ միայն կլանում է մատերիան եւ դրա մի մասը թքում գերտաք պլազմայի բարակ փնջերի տեսքով, այլեւ այն ներհյուսում է ինքնատիպ «պտուտակի» մեջ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nature ամսագրում աստղագետների հոդվածը։
«Սա Ողջ Տիեզերքում ամենազարմանալի սեւ խոռոչն է։ Ինչպես եւ նրա քույրերը, նա մատերիա է գողանում հարեւան աստղից՝ իրեն շրջապատելով շիկացած գազից եւ փոշուց սկավառակով։ Ընդ որում, նրանց պտտման առանցքները չեն համընկնում, որի պատճառով սկավառակի ներսի մասը օրորվում է հոլի նման, որի հետեւանքով խոռոչի արտանետումները փոխում են ուղղությունը»,- պատմում է Բենթլիի Կերտինի համալսարանից (Ավստալիա) Ջեյմս Միլլեր Ջոնսը։
Ներկայում գիտնականները մեր Գալակտիկայում միայն չորս հոլ են գտել եւ ոչ մի հատ նրա սահմաններից դուրս։ 2015թ․ հունիսին անսպասելի արթնացավ ամենահայտնի V404 սեւ խոռոչը, որը մինչ այդ 26 տարի քուն էր մտել։
Այս օբյեկտը, որը գտնվում է Երկրից մոտ 6000 լուսային տարի հեռավորությամբ, հայտնաբերվել է անցյալ դարի 30-ականներին։ Այն ժամանակվանից նա երեք մեծ բռնկում է ապրել, որը թույլ է տվել աստղագետներին ուսումնասիրել դրա կառուցվածքը։ Այն իրենից ներկայացնում է Արեւի մոտ 0,7-ապատիկ զանգվածով աստղերի զույգ եւ խոռոչ, որը մոտ 9 անգամ ծանր է մեր լուսատուից։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել