Շրի Լանկայում արգելվել է դեմքը ծածկող հագուստը
Վաղվանից Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը, հայտնել է News First-ն իր թվիթերյան էջում արված գրառման մեջ:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը, երկրում որոտացել են ութ պայթյուններ, որոնք, համաձայն առողջապահության նախարարության, խլել են 250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ, համաձայն իշխանության տեղեկատվության, պետության տարածքում գործում են այդ ահաբեկչական խմբավորման շուրջ 130-140 անդամներ: Ըստ հետաքննության վարկածի՝ հարձակումները գործել են ինը մահապարտ ահաբեկիչներ, որոնցից ութի անձն արդեն հաստատվել է:
Ավելի ուշ՝ ուրբաթ, Կալմունայ քաղաքում որոտացել է եւս երեք պայթյուն:


















































Շրի Լանկայում սոցցանցերն արգելափակվել են
Շրի Լանկայում նոր ահաբեկչության սպառնալիքի պատճառով կաթոլիկ եկեղեցիներում հետաձգվել են պատարագները
Շրի Լանկայի իշխանությունները չեղարկել են սոցցանցերի օգտագործման արգելքը
Շրի Լանկայում կաթոլիկ եկեղեցին չեղարկել է բոլոր կիրակնօրյա պատարագները
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցիցՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցից
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին