Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռեստորաններն ու բարերն այլևս չեն կարողանա լցնովի ալկոհոլ վաճառել կառավարության սահմանած արգելքից հետո՝ տեղեկացնում է Reuters-ը։ Դամասկոսի վարչակազմի հրամանագրով քաղաքում գործող գիշերային ակումբներն ու բարերը պարտավոր են վերաձևակերպել սրճարանների իրենց արտոնագրերը: Նրանց թույլատրվելու է ալկոհոլ վաճառել միայն կնքված շշերով և հիմնականում քրիստոնյա բնակչություն ունեցող շրջաններում։
Օբյեկտների համար, որոնք կպահպանեն ալկոհոլի վաճառքը, կգործեն լրացուցիչ կանոններ։ Դրանք պետք է լինեն պաշտամունքի վայրերից և դպրոցներից առնվազն 75 մ, իսկ անվտանգության օբյեկտներից՝ 20 մ հեռու: Սեփականատերերին երեք ամիս է տրվել բոլոր պահանջները կատարելու համար։
Ալկոհոլի և դրա վաճառքի նկատմամբ վերաբերմունքը Սիրիայում փոխվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ իսլամիստ ապստամբները տապալեցին Բաշար Ասադի կառավարությունը։ Լրատվական գործակալությունը նշում է, որ սիրիական օրենսդրությունը չի արգելում լցնովի ալկոհոլի վաճառքը, և Դամասկոսի իշխանությունների նոր որոշումը հակասում է Սիրիայի Սահմանադրական հռչակագրի հոդվածին։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել