Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն Չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրել Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրել ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր

Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՌեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվեն
Գիտություն

Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ մարտի 23-ին Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը, որն իրականացվում է Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ։

Միջոցառման հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը՝ ընդգծելով պետության աջակցությունը հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու թվային փոխակերպումների գործընթացներին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այս նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության վառ ապացույցն է: Նա կարևորել է նման հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս համախմբել ոլորտի դերակատարներին, ամփոփել արձանագրված հաջողություններն ու նախանշել տեխնոլոգիական զարգացման համատեղ առաջնահերթությունները։ Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես՝ Հայաստանի օպերատորների միությանը, միջազգային գործընկեր Հեռահաղորդակցության միջազգային միությանը, ինչպես նաև բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության իրականացմանը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սեդա Շահինյանը և Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն (առցանց):

Բացմանը հաջորդել է «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ազգային ձեռքբերումները» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և ՀՀ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը: Բանախոսները ներկայացրել են ոլորտի առաջընթացին ուղղված նշանակալի ձեռքբերումները, օրենսդրական բարեփոխումներն ու զարգացման ապագա ծրագրերը։

«Հեռահաղորդակցության շուկայի ապագան․ ներդրումներ, ենթակառուցվածքներ և նոր տեխնոլոգիաներ» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Անդրադարձ է կատարվել ներդրումային առաջնահերթություններին, ցանցերի ընդլայնմանը, ինչպես նաև տվյալների կենտրոնների, ամպային լուծումների և արհեստական բանականության աճող դերակատարությանը թվային տնտեսության մեջ։

«Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» քննարկման շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Քննարկվել են հաճախորդների փորձառության փոփոխությունները, 5G տեխնոլոգիաների և իրերի ինտերնետի (IoT) կիրառման ընդլայնումը, ինչպես նաև նորարարական եկամտային մոդելների ձևավորումը՝ ոլորտի կայուն զարգացման նպատակով։

«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը նպատակ ունի միավորելու պետական մարմիններին, օպերատորներին և տեխնոլոգիական համայնքին՝ նախանշելու Հայաստանի թվային ապագան։