Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում չի բացառել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում:
«Կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Արդյոք կարող է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Արդյոք մենք պատրաստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞», - ասել է Զ. Մնացականյանը:
Նրա խոսքով, երբ ԱՄՆ գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է:
«ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք, ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր՝ առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու», - նշել է նախարարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են