Բաժանող զաբոռ, թե միավորող ցանց…
Աշոտ Բլեյան
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Բլեյան կրթական բաց ցանցի երկօրյա բաց լաբորատորիայի ապրիլի 26, 27-ի գործունեությունն իրականացվում է որպես ուսումնամանկավարժական նախագիծ՝ մասնակցային ամենաբարձր աստիճանով․․․ սկսած լաբորատորիայի բովանդակության որոշումից, հայտերով մասնակիցների ընտրության, մինչև մանրամասնումով կազմակերպում․․․
Կարելի էր, իհարկե, հրաժարվել մասնակիցների շրջայցից կրթական պարտեզով, կլոր սեղանները անել, ասենք՝ Մայր դպրոցում, էլ չեմ ասում բավարարվել մի կլոր սեղանով, հրաժարվել ապրիլի 27-ի ուսումնական ժամերգությունից… համերգ-ամփոփումից ու դարձնել ոչ թե համատեղ կյանք ուրբաթ-շաբաթով, լիարժեք, ամբողջական ներառական-բաց-ստեղծագործական հավաքի հարյուր հիսունից ավելի ծանոթ-անծանոթ ոչ սեբաստացի մանկավարժ-քաղաքացիների հոգսը տեղավորել մի միջոցառման մեջ, մի օրվա մեջ, մի փակ տարածքում․․․
Էլ չեմ ասում տեղափոխել հավաքի օրերը՝ ազգային տոնացույց մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա «մահանան» օգտագործելով․․․
... Դառնանք ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքին։ Երեկ ծրագրային մի կարևոր փոփոխությունը, որ արվեց ձեր հետևողական պնդմամբ, հատկապես հավաքների վարպետ Նառա Նիկողոսյանի․․․ ապրիլի 27-ի, ժամը 12։30-ի Մայր դպրոցի կլոր սեղանն է։ Ես կկանգնեմ հավաքին հայտագրված, հավաքի պաշտոնական լսարանի առաջ ու կներկայացնեմ Բլեյան կրթական ցանցը, կպատասխանեմ մասնակիցների հարցերին․․․ Ինչպես իրեն բնորոշ դիպուկությամբ ձևակերպեց Գևորգ Հակոբյանը մեր՝ Բլեյան կրթական ցանցի հեղինակը պիտի ներկայացնի։ Համոզիչ է։ Շնորհակալ եմ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է