Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Վլադիմիր Զելենսկիին, գրում է meduza.io-ն:
Հարցին, թե ինչու է նման որոշում ընդունվել, Պեսկովն ասել է, որ «պետք է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով», իսկ պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:
Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է առնվել դեռ այն ժամանակ, երբ «հնարավորություն չի տրվել քվեարկելու Ուկրաինայի 3 մլն քաղաքացու, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում»:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Զելենսկիին արդեն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այլք:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիների ընտրությունն անվանել է «իմաստուն»
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին