Գիտնականները տիեզերական տարածությունում հայտնաբերել են Տիեզերքի առաջին մոլեկուլը
Ամերիկացի և գերմանացի գիտնականներից բաղկացած թիմը հայտնաբերել է տիեզերքում մոլեկուլի հնագույն տեսակը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը դրական լիցքավորված հելիումի հիդրիդի մասին է:
Ենթադրվում է, որ այս մոլեկուլն առանցքային դերակատարում է ունեցել տիեզերքի վաղ շրջանի գոյության ժամանակահատվածում: Մասնագետների կարծիքով՝ այն գոյացել է, երբ հելիումի ատոմն իր էլեկտրոնները կիսել է ջրածնի միջուկի կամ պրոտոնի հետ:
Ենթադրվում է, որ այն Մեծ պայթյունից հետո տիեզերքի ջերմաստիճանի նվազման ֆոնին առաջացած առաջին մոլեկուլն է:
Հատկանշական է, որ հելիումի հիդրիդը լաբորատոր պայմաններում ստեղծվել է մոտ մեկ դար առաջ: Այն ժամանակ գիտականները ենթադրում էին, որ մոլեկուլը մտնում է այն գազային ամպերի բաղադրության մեջ, որտեղ ծնվում են աստղերը, ինչպես նաև պարունակվում է այն գազերում, որոնք արտանետում են մեռնող աստղերը:
«Եվ չնայած, որ հելիումի հիդրիդն այժմ մոլորակի համար մեծ նշանակություն չունի, այնուհանդերձ՝ տիեզերքի քիմիան սկսվել է հենց այս իոնից: Միջաստղային տիեզերքում դրա գոյության ապացույցների բացակայությունը խնդիր էր աստղագիտության համար»,-նշել են մասնագետները:
Գիտնականների խոսքով՝ իրենց հաջողվել է հելիումի հիդրիդը հայտնաբերել Երկրից 3000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող NGC 7027 միգամածությունում:
Բրյուսելի ազատ ինստիտուտի դոկտոր Ժերոմ Լորուն, որը շատ նշանակալի է համարում այս հայտնագործությունը, հավելել է, որ այս մոլեկուլը ձևավորվել է Մեծ պայթյունից մոտ 380 000 տարի հետո: Նա նշել է, որ այդ շրջանում տիեզերքը սկսել է զովանալ, ինչի արդյունքում ստեղծվել են այնպիսի մոլեկուլներ, որոնք հանգեցրել են աստղերի և գալակտիկների առաջացմանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է