Թուրքական իշխանությունների թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը տեղափոխվում է Կանադա
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենը պատրաստվում է տեղափոխվել Կանադա:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Ըստ տեղեկությունների՝ Գյուլենը նաև պատվիրել է Թուրքիայում գտնվող իր կողմնակիցներին՝ ծայրահեղ քողարկված մնալ, նույնիսկ միմյանց հետ որևէ տեխնիկայի միջոցով կապի մեջ չլինել, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես լքել Թուրքիան և միանալ եվրոպական կառույցին: Թուրքիայի կառավարության ենթադրությամբ՝ Գյուլենը, հավանաբար, փորձ է անում Եվրոպայում նոր կառույց ձևավորել: Ըստ զեկույցի՝ ստացված տեղեկությունները վկայում են, որ այդ ուղությամբ իսկապես արդեն աշխատանքներ են տարվում: Հետախուզման մեջ գտնվող որոշ գյուլենականներ էլ, ըստ վարկածի, սկսել են ապաստան փնտրել աֆրիկյան երկրներում:
Զեկույցում տեղ են գտել նաև մանրամասներ 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման մասին: Մասնավորապես, հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում գտնվող գյուլենականների ինքնախոստովանությունները կանխելու նպատակով ակտիվ աշխատանքներ են տարվել: Կառույցի ղեկավար դիրքերում գտնվողները կալանվորված գյուլենականների ընտանիքներին օգնություն են ցուցաբերել: Մասնավորապես, այդ ընտանիքներին ամսական 500-2.000 լիրա է տրամադրվել:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են