Ամուսնական զույգերի 10 տոկոսը տարիներով սեքսով չի զբաղվում
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ ամուսնական զույգերը տարիներով սեքսով չեն զբաղվում, ընդ որում՝ նման իրավիճակը կարող է պահպանվել ավելի քան 20 տարի:
Հարաբերություններում ինտիմ մերձեցման բացակայությունը փորձագետները նշում են նորաձեւ տերմինով՝ «մեռյալ ննջարան» («dead bedroom»): Վկայակոչելով 1000 զույգի շրջանում անցկացված հարցումը՝ New York Post-ը հայտնում է, որ երկարատեւ հարաբերություններում սեքսի բացակայությունը ավելի տարածված երեւույթ է, քան ընդունված էր կարծել: Այսպես՝ հարցվածների 10 տոկոսը խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ սեքսով չի զբաղվել: Յուրաքանչյուր հինգերորդ զույգը սեքսով է զբաղվում տարեկան միայն 2-3 անգամ, իսկ մոտ քառորդ մասը՝ ամիսը մեկ անգամ:
Դեպքերի 40 տոկոսում սեքսի բացակայությունը տեւում է մեկից մինչեւ 5 տարի, իսկ 0,1 տոկոս դեպքերում՝ 21-25 տարի:
Հարցվածներն ինտիմ կյանքի բացակայության ամենատարածված պատճառ են համարել աշխատանքային լարված գրաֆիկը: Հարցվածների ավելի քան կեսը աշխատավայրում սթրեսը համարել է լիբիդոյի նվազման վրա ազդող գործոն: Կողակցի հանդեպ ձգտման բացակայության այլ մեղավորների թվում նշվել են գիրացումը, շփման բացակայությունը եւ երեխաների առկայությունը:
Միաժամանակ, պարզվել է, որ «մեռյալ ննջարանը» հարաբերությունների խզման պատճառ չէ: Այսպես՝ կանանց ավելի քան 30 եւ տղամարդկանց 22 տոկոսը խոստովանել են, որ իրենց լավ կզգան, եթե անգամ այլեւս երբեք ինտիմ կապ չունենան:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է