Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը նվիրված կլինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումներին. Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ապրիլի 15-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում կանցկացվի ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև:
Ինչպես Զախարովան նշել է, հանդիպումը նվիրված կլինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումներին, որոնց ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև լրագրողի հարցին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համատեղ մարդասիրական նախագծերի իրականացման անհրաժեշտության հայտարարության մասին՝ անդրադառնալով Ղարաբաղի օդային տարածքը միջազգային ավիաչվերթների համար բացելու և Սարսանգի ջրամբարի ռեսուրսները երկկողմ օգտագործելու մասին առաջարկներին և դրանց դերակատարությանը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
«Կարծում եմ, որ առաջին հերթին այդ նախաձեռնությունը, ինչպես նաև մյուսները պետք է նախ գնահատեն հակամարտության կողմերը, այնուհետև եթե անհրաժեշտ լինի այլ երկրների կամ համանախագահների մասնակցությունը, այդ հարցը նույնպես կարող է քննարկվել նաև առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը», - հավելել է Զախարովան:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են