Սխտորն օգնում է վերականգնել հիշողությունը տարեց հասակում
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել սխտորի եւս մեկ օգտակար հատկություն։ Լուիսվիլի համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ սխտորը բարերար ազդեցություն է ունենում մարդու իմացական կարողությունների վրա։ Գաղտնիքը նրանում պարունակվող ալիլսուլֆիդի մեջ է, որը նպաստավոր ազդեցություն է ունենում աղիների միկրոմիջավայրի վրա։
Գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք գոյություն ունի կապ աղիների միկրոֆլորայի բազմազանության փոփոխության եւ այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման միջեւ, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները։ Այդ պրոցեսները, ինչպես նշվում է, նկատվում են հենց տարեց հասակում։
Փորձերն իրականացվել են ծեր մկների վրա, որոնց տարիքը մարդկային կյանքի չափանիշներով 56-69-ն է եղել։ Նրանց սննդակարգում ներառվել են ալիլսուլֆիդներ, ինչից հետո օրգանիզմի առողջական վիճակը համեմատվել է երիտասարդ կրծողների ցուցանիշների հետ։
Պարզվել է, որ ալիլսուլֆիդը բարելավել է ոչ միայն աղիների միկրոմիջավայրի կազմը, այլեւ երկարատեւ ու կարճատեւ հիշողությունը։ Այնինչ, փորձի ենթակա կրծողների հասակակիցները, որոնք այդ հավելումը չեն ստացել, խնդիրներ են ունեցել տարածական հիշողության հետ կապված։ Հիշողության խնդիրների պատճառը, ամենայն հավանականությամբ, թաքնված է NDNF գենի ազդեցության նվազման մեջ։ Բայց ալիլսուլֆիդների ընդունումը դրականորեն է ազդել նաեւ այդ պրոցեսի վրա։
Գիտնականների կարծիքով՝ ալիլսուլֆիդային թերապիան կարող է վերականգնել հիշողությունը՝ շնորհիվ աղիների միկրոմիջավայրի վրա դրական ներգործության։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Experimental Biology Meeting-ի ամենամյա կոնֆերանսի շրջանակում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է