Չեխիան կատարում է ԼՂ հակամարտության տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների ԵԱՀԿ սահմանափակումների պահանջները
Չեխիան կատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների էմբարգոն: Այս մասին Երևանում հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:
«Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես՝ տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների ԵԱՀԿ սահմանափակումները: Մենք հավասարապես ենք հեռու կամ մոտ Հայաստանին և Ադրբեջանին և աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է նա:
Լյուբոմիր Մետնարը տեղեկացրել է, որ 2016-17 թթ. եղել են հաուբիցների և արձակման կայանքների արտահանման լիցենզիա ստանալու դիմումներ, սակայն Չեխիայի ներքին գործերի նախարարության առաջարկով դրանք մերժվել են:
Պատասխանելով Ադրբեջանին չեխական տեխնիկայի մատակարարումների հետ կապված աղմկահարույց պատմությանն առնչվող հարցին՝ չեխ նախարարն ասել է, որ Չեխիան առաջին հերթին կատարում է միջազգային նորմերի և սեփական օրենսդրության պահանջները և խստորեն վերահսկում է ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզավորման գործընթացը:
«Հաուբիցների մատակարարումը ոչ թե իրականացրել է Չեխիան, այլ` երրորդ կողմը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի պահանջները և Ադրբեջան մատակարարումները չենք լիցենզավորում»,- հայտարարել է Լյուբոմիր Մետնարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են