Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել
Լեհ ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով քննությունների անցկացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի երկրի շատ դպրոցներում ուսուցիչները չեն աշխատել: Նախկինում անցկացված հանրաքվեի արդյունքները վկայում են այն մասին, որ գործադուլին մասնակցելու պատարաստակամություն են հայտնել դպրոցների 79 տոկոսի մանկավարժները:
Ուսուցիչների հիմնական պահանջն է աշխատավարձի բարձրացումը ամսական հազար զլոտիով (մոտ 263 դոլար):
Կառավարությունը մի քանի շաբաթ բվանակցություններ էր վարում ուսուցիչների պրոֆմիության հետ: Բանակցությունները ղեկավարում էր փոխվարչապետ Բեատա Շիդլոն: Կառավարության կողմն առաջարկում էր ուսուցիչների աշխատավարձի բարձրացման տարբեր տարբերակներ: Կիրակի երեկոյան հաջողվել է փոխըմբռնման հասնել արհմիութենական կազմակերպությունների մի մասի հետ, սակայն խոշորագույն Լեհ ուսուցիչների միությունը եւ Արհմիությունների ֆորումը կառավարության պայմաններին չեն համաձայնվել՝ որոշելով գործադուլ սկսել:
Վարշավայում գործադուլի ազդեցությունն իրենց վրա կարող են զգալ 200 հազար երեխաներ: Սպասվում է, որ երկուշաբթի ամբողջությամբ կփակվեն ավելի քան 150 մանկապարտեզներ, 100 տարրական դպրոցներ եւ մոտ 30 վարժարաններ:
Սրա հետ կապված Վարշավայի իշխանությունները գործատուներին խնդրել են այնտեղ, որտեղ հնարավորություն կա, թույլ տան աշխատակիցներին աշխատանքի ներկայանալ երեխաների հետ:
Ավելի քան 170 դպրոցներ եւ այլ կրթական հաստատություններ հայտարարել են, որ կարող են ծայրահեղ դեպքում երեխաների մասնակի խնամակալություն ապահովել, բայց ոչ ուսումնական դասեր:
Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ գործադուլի մեկնարկից մի քանի օր հետո պետք է սկսվեն դպրոցական քննությունները, որոնք նախատեսված են ապրիլի 10, 11, 12, 15, 16 եւ 17-ին:
Սրա հետ կապված ամբողջ երկրում ուսուցիչների են որոնում, որոնք պատրաստ են քննությունների ժամանակ աշխատել: Յուրաքանչյուր վոյեվոդում կրթության տեղական վարչությունները մանկավարժական կրթությամբ մարդկանց դիմումներ են ընդունում: Անցյալ շաբաթ ազգային կրթության նախարար Աննա Զալեւսկայան հրաման էր ստորագրել, որի համաձայն քննական եւ դիտորդական հանձնաժողովների անդամ կարող է լինել մանկավարժական որակավորում ունեցող յուրաքանչյուր մարդ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել