Կառլոս Գոնին հանել են Nissan-ի տնօրենների խորհրդից
Երկուշաբթի օրը ճապոնական Nissan ավտոկոնցեռնի արտահերթ ժողովում տնօրենների խորհրդից հանել են Կառլոս Գոնին, որը մեղադրվում է ֆինանսական խարդախություններում։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Renault - Nissan – Mitsubishi ֆրանս-ճապոնական ավտոմիության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Գոնի հետ միասին տնօրենների խորհրդից հանվել է նրա մերձավոր աշխատակիցներից մեկը՝ Գրեգ Քելին, որը նույնպես մեղադրվում է խարդախություններում։ Ընդ որում՝ բաժնետերերը քվեարկել են Renault-ի նոր նախագահ Ժան Դոմինիկ Սենարին Nissan-ի տնօրենների խորհրդում ընդգրկելու օգտին։
«Մենք պետք է ընդունենք, որ կառավարման խնդիրներ ունեինք»,- ասել է Nissan-ի գլխավոր տնօրեն Հիրոտո Սաիկավան հանդիպման արդյունքներով։ Նրա խոսքով՝ դաշինքի նախկին ղեկավարը ոչ մի դրամական փոխհատուցում չի ստանա ազատման հետ կապված։
Չնայած, Գոնը դեռ անցած տարի ազատվել էր Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, նա շարունակում էր անդամակցել դրան եւ կարող էր մասնակցել նիստերին։ Բանտից գրավի դիմաց դուրս գալուց հետո՝ մարտին, Գոնի փաստաբանները մի քանի անգամ համապատասխան խնդրանքներ են ներկայացրել, բայց դատարանը մերժել է դրանք։
Գոնն ու նրա աշխատակիցը՝ Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելին, ձերբակալվել են անցած տարվա նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու կասկածանքով։ Խոսքն այն մասին է, որ Գոնը պատշաճ ձեւով չի հայտարարագրել իր 9 մլրդ իենի (ավելի քան 80 մլն դոլար) պարգեւավճարը՝ որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահ 2010-2018 թվականներին։ Քննության տվյալներով՝ նա այդ կորպորացիային է վերագրել իր անձնական ֆինանսական կորուստները արժեթղթերով անհաջող գործարքներից հետո 2008-ին։ Քելին, որին մեղադրում են այդ խարդախություններին մասնակցության մեջ, գրավի դիմաց բաց է թողնվել անցած տարեվերջին, բայց Գոնին երկու անգամ մերժել են բաց թողնել։ Այն բանից հետո, երբ Գոնն այս տարի նոր փաստաբան վարձեց, պաշտպանությունը որոշեց եւս մեկ հարցապնդում ներկայացնել նրա ազատման մասին։ Արդյունքում՝ մարտի 6-ին Գոնն ազատ արձակվեց բանտից 9 մլն դոլար գրավի դիմաց, բայց ապրիլի 4-ին նրան նորից ձերբակալեցին՝ խարդախությունների նոր կասկածանքներով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել