Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ «Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հացիկ գյուղում բնակելի տնակ է այրվել ԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Հեգսեթ ԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի

Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա

Փոփոխության տարին. Ի՞նչ կատարվեց, ի՞նչ է կատարվում և ի՞նչ սպասել

Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։

Ի՞նչ կատարվեց մեկ տարի առաջ

Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման վերջին տարիներին բաց թողեց բարեփոխումներ նախաձեռնելու պահը։ Նրա պաշտոնավարման առնվազն վերջին 3 տարում խորքային բարեփոխումների սուր պահանջը ձևավորված էր։ Հանրությունն ուզում էր փոփոխություններ՝ խաղի կանոնների, մթնոլորտի, հնարավորությունների, կենսամակարդակի, ազատությունների՝ ամեն-ամեն ինչի։ Կյանքը լճացել էր։

Փոփոխություններ էր ուզում պետական համակարգը, իշխող վերնախավ մի մասը, որովհետև հասկանում էին, որ չի կարող այդպես շարունակվել։ Ս. Սարգսյանը չգնաց դրան, հապաղեց։ Բնավորությա՞ն խնդիր էր, թե՞ մարդկայնորեն պատրաստ չէր, թե՞ հոգնել էր բազմամյա պետական աշխատանքից, թե՞ ուներ սեփական պատկերացումները՝ բարեփոխումների պահի ու խորության մասին։ Սերժ Սարգսյանն ուներ պատվով հեռանալու և իշխանությունը ռեֆորմիստական անձանց հանձնելու հնարավորություն։

Առնվազն երկու հոգի (վարչապետ Կարեն Կարապետյան, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան) կարող էր ղեկավարել ռեֆորմիստական իշխանություն, երկրում ապահովել լայն կոնսոլիդացիա և փոփոխությունների ու առաջընթացի մթնոլորտ։ Բայց նա չգնաց այդ քայլին։ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, ուներ նաև հնարավորություն՝ իր ընտանիքի շրջանակներում պահելու իշխանությունը, այն աստիճանաբար հանձնելով ավելի երիտասարդ ու հեռանկարային Միքայել Մինասյանին, բայց դա էլ չարեց։

Սա էր իրավիճակի հիմնական բնութագրիչը. հանրության 90 տոկոսը հոգնել էր, փոփոխություններ էր ուզում։ Փոփոխություններն անխուսափելի էին, բաց Սերժ Սարգսյանը չգնաց դրան։ Սրանով հանդերձ՝ ուզում եմ արձանագրել մի կարևոր պահ. Ս. Սարգսյանը այդ վիճակի, բարքերի և լճացման միակ մեղավորը չէ։ Գործող համակարգերը, քաղաքական, հանրային էլիտաները, լիդերները չափազանց ճկվող ու սեփական շահը հանրայինից վեր դասող կոնֆորմիստներ էին՝ երկար տարիներ։

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչին նույն 90 տոկոսը չէր հավատում։ Հուսահատության և համակերպվածության ճնշող մթնոլորտում նա իր մեջ ուժ գտավ՝ ընդվզում կազմակերպելու։ Այս առումով սա պատմական արարք է, և որևէ իմաստ կամ տրամաբանություն չկա դա նսեմացնելու։ Ն. Փաշինյանը բացեց Հայաստանում փոփոխությունների հնարավորության դուռը, և այն կարգախոսները, որոնցով նա եկավ իշխանության, լավագույն նախապայմանն էին՝ իսկապես գրագետ բարեփոխումների գնալու և երկրում առաջադիմական պոզիտիվ տրամադրություններ արմատավորելու համար։

Իհարկե, կան հարցեր, որոնք մինչ այսօր տարբեր միջավայրերում քննարկվում են. ինչո՞ւ Ս. Սարգսյանը, ունենալով բոլոր հնարավորությունները, չդադարեցրեց Ն. Փաշինյանի իշխանության գալը։ Հանգիստ դա կարելի էր անել Գյումրիից սկսած ցանկացած պահի, հանգիստ դա կարելի էր անել Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրման օրը (մի քանի տասնյակ մարդ էր, իսկ վրաններ քաղաքի կենտրոնում երբեք ոչ մի ընդդիմության թույլ չի տրվել), դա կարելի էր հանգիստ անել սակավաթիվ ցուցարարների ռադիոտուն ներխուժման օրը և այլն։ Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի ընտանիքներում, աշխատատեղերում, սրճարաններում ներկա ԱԱԾ-ն չնկատեց հեղափոխությունը։ Սրանք հարցեր են, որոնք այսօր էլ կենսունակ են տարբեր շրջանակներում։ Ինձ դրանք առանձնապես չեն հետաքրքրում։ Դա որևէ կերպ չի փոխում իրականությունը և չի օգնում իրավիճակի մակրովերլուծությանը։

Ի՞նչ է կատարվում այսօր

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։

Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Հեղափոխության սկզբնական փուլի հիմնական կարգախոսները փոխվեցին՝ ներքին համերաշխության փոխարեն ստացանք բարիկադներ, ստեղծագործ, աշխատանքային մթնոլորտի փոխարեն ստացանք անվերջ քրգործերի, դատերի իրականություն, գրագետ բարեփոխումների և ծրագրերի փոխարեն՝ անվերջ ելույթներ։ Նոր դաշնակիցների փոխարեն մենք ստացանք «ռազմավարական լարվածություն» Ռուսաստանի հետ, «զրոյական հետաքրքրություն» ԱՄՆ-ի կողմից (ձևակերպումը վարչապետինն է), ակնհայտ ինդիֆերենտ վերաբերմունք Եվրամիության կողմից։

Երկրում ընթանում է սողացող անկառավարելիության պրոցես, և սա շատ վտանգավոր է։ Ուղղակի նայեք ցանկացած օրվա լրահոս և կտեսնեք. փողոցներ փակելը, միջպետական ճանապարհների փակումը, գյուղական բունտերը, գործադուլները, երկաթգծերի փակումը և այլն, դարձել են մեր առօրյան։ Հետխորհրդային տարածքում այդպես է միայն մեզ մոտ և Ուկրաինայում։ Արդյո՞ք մենք ուզում ենք ուկրաինական մոդել։ Մենք հասկանու՞մ ենք դրա գինը և հետևանքները։

Այսօրվա մտահոգիչ ընթացքի հիմքում, իմ խորին համոզմամբ, դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններն էին։ Դա քվեարկություն էր, բայց որտե՞ղ էր ընտրությունը։ Ի՞նչ որակական ընտրության մասին էր խոսքը։ Արժե՞ր հանուն 88 տեղի զիջել պետության բովանդակությունը։ Անկեղծ լինենք. ուշ ընտրության դեպքում էլ «Իմ քայլը» գուցե ստանար իր 70-80 տոկոսը, ու դա ճիշտ կլիներ, նրանց ղեկավարն այդ փուլում ուներ դրա բարոյական իրավունքը, բայց մյուս խորհրդարանական ուժերը երկրում կապահովեին բովանդակություն, գաղափարական մրցակցություն և զպվածության որոշակի մեխանիզմներ։ Խոսքը տվյալ պահին քանակի մասին չէր, այլ՝ որակի։ Չարվեց։ Դրանից հետո պրոցեսները գնացին այլ հունով, պատկերացումներն ու տեսլականները դարձան շատ պարզունակ։ Սկսեցին գերիշխող դառնալ ոչ թե ապագային միտված տրամադրությունները, այլ՝ անցյալին։ Անցյալի քենը, չարությունը գրավեցին մթնոլորտը, մի կերպ փակված էջերը մտան «նոր Հայաստան» ու թելադրեցին օրակարգ։

Այս պահին էքսպերիմենտը՝ մեր պետականության, Հայատանում ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասնակցությամբ, բուռն զարգացման փուլում է, դրա նախնական արդյունքները շուտով վերջնականապես պարզ կդառնան. կամ մենք անելու ենք հետևություններ ու գնալու ենք խաղաղ, համերաշխ ու զարգացող երկրի ճանապարհով, կամ էքսպերիմենտի արդյունքում ստանալու ենք նոր պատմական իրականություն, վատագույն դեպքում՝ սիրիական կամ ուկրաինական մոդելով։

Ի՞նչ սպասել. ապագան

Մեկ տարի առաջ բոլորին պարզ դարձավ, որ հին պատկերացումներով պետություն կառավարել այլևս հնարավոր չէ։ Այդ տարբերակի նյութական և բարոյական ռեսուրսները սպառվել էին։ Պետք էին կառավարման և առաջընթացի նոր պատկերացումներ։ Եվ եղավ իշխանության խաղաղ հանձնում։ Սակայն, անգամ մեկ տարի անց, նոր պատկերացումների տեղը դեռևս մնում է թափուր։ Սա է մեծ հայկական էքսպերիմենտի պրոբլեմը։ Հին պատկերացումների մերժված մոդելին առայժմ փոխարինել է առանց պատկերացումների մոդելը։ Հենց սա է մեր իրականությունը դարձնում էքսպերիմենտ։

Բոլոր ոլորտներն առանձին-առանձին ունեն բարեփոխումների կարիք, և երկիրը ամբողջությամբ ունի խորը ռեֆորմացիայի կարիք։ Մենք կարիք ունենք շատ հարցերի, տեսանկյունների և մոտեցումների վերանայման։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել նոր Հայաստանի մասին, այն էլ՝ որպես փուլ։

Հիմա հարցեր. որտե՞ղ, ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ ձևաչափերով է քննարկվել որևէ ռեֆորմ։

Ի՞նչ նոր գաղափարներ կան այս կամ այն ոլորտում։

Ովքե՞ր են «Նոր Հայաստանում» կոնկրետ ոլորտների բարեփոխիչները։ Սա չափազանց կարևոր ինստիտուտ է. ռեֆորմը ունենում է անուն ազգանուն՝ այն անհատի, որը դրա հեղինակն է ու շարժիչը։

Ո՞վ է տնտեսական բարեփոխումների հեղինակը, ո՞վ է մշակույթի ոլորտի բարեփոխիչը, ո՞վ՝ կրթական համակարգի բարեփոխիչը, ո՞վ՝ գիտական, ո՞վ սոցիալական ապահովության, ո՞վ՝ բնապահպանության, ո՞վ է սփյուռքի հետ նոր հարաբերությունների ճարտարապետը և այլն։

Ովքե՞ր են նոր հայկական ռեֆորմացիայի անհատական կրողները, և ի՞նչ գաղափարներով (առանց դրա չի լինում), ո՞ր թիմով ու ո՞ր մոդելի համակարգեր են ընտրված։ Ինչի՞ն ենք ձգտում, ի՞նչ փուլերով։

Երբ չկա ռեֆորմի ծրագիրը, չկա ռեֆորմի մոդելը, մնում է մարդ հանել-նշանակելը։ Անելու ուրիշ բան ուղղակի չի մնում։ Իշխանություն բանեցնելու ուրիշ տարբերակ ուղղակի չի մնում։ Մարդ ազատել-նշանակել կամ մարդ բռնել։

Որպես վառ օրինակ բերեմ պետհամալսարանի թեման. ակնհայտ է, որ ԵՊՀ-ն՝ այնպես, ինչպես մյուս բուհերը, ունի ռեֆորմացիայի կարիք։ Եթե չկա համալսարանի ռեֆորմացիայի մոդելը, եթե նոր իշխանությունը չի խրախուսում, «հրահրում» ներհամալսարանական քննարկումներ՝ մայր բուհի ռեֆորմի շուրջ, ապա պիտի սևեռվի ռեկտորի փոփոխության վրա։ Ուրիշ անելու բան ուղղակի չկա։

Եթե գնային հակառակ՝ իմ նշած ճանապարհով՝ բովանդակային ռեֆորմացիայի քննարկումների ճանապարհով, ապա շատ մեծ էր հավանականությունը, որ գործող ռեկտորն ուղղակի չդիմանար նոր գաղափարների, նոր լուծումների տեմպին և հեռանար, ու բնական ճանապարհով ծնվեին նոր թեկնածուներ՝ իրենց բարեփոխումների մրցակցային ծրագրերով։

Խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին։ Ասեք՝ ո՞վ է տնտեսական հեղափոխության հեղինակը, ո՞ր ծրագրով, ո՞ր ճանապարհային քարտեզով։ Աշխարհում չկա մի պետություն, որը տնտեսական բարեփոխումներ արած լինի՝ առանց կոնկրետ անուն ազգանունով բարեփոխիչի։ Ուղղակի չկա նման օրինակ։

Ամփոփում

Մեկ տարի անց Հայաստանի հիմնական խնդիրը բովանդակային դատարկությունն է։ Սա փակ համակարգերից ավելի բաց համակարգերի անցման շատ հայտնի պրոբլեմ է։ Եվ լոզունգների առատությունը ու ելույթների անդադարությունը հենց այս պրոբլեմի սրության մասին են վկայում։

Պետք է դուրս գալ անորոշության թակարդից։

Հայաստանը էքսպերիմենտալ փուլից հանելու, ըստ էության, երկու ճանապարհ կա. կամ գործող իշխանությունը ինքն է գիտակցում պրոբլեմը և իրականացնում է թիմերի և մոտեցումների ռեստարտ։ Ավարտվում է կառավարման կարմիր կոմիսարների փուլը, որը բնութագրվում է պարզունակ պատկերացումներով ու ագրեսիվ մեծամտութամբ, իշխանությունը վերջապես սկսում է նաև աշխատեցնել պետական կառավարման բուրգը, ու երկիրը մտնում է կանխատեսելիության և կայուն զարգացման շրջան։ Սրա համար արդեն քիչ ժամանակ է մնացել։ Եվ ժամանակի սղությունը որևէ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ. դա էքսպերիմենտի օրենքներից է։ Կամ էլ գործող իշխանությունը սկսվում է արագորեն մաշվել, ու հիմնական խնդիրն է դառնում՝ թույլ չտալ, որ իշխանությունը հայտնվի որևէ վտանգավոր պատահականության կամ որևէ կլանի ձեռքում (իշխանության ներսից կամ դրսից)։

Իմ մտահոգության թիվ մեկ խնդիրը երկիրը խեղդող պարզունակությունն է, որի պայմաններում չեն քննարկվում խորքային թեմաներ և, հետևաբար, չեն գտնվում խորքային ճիշտ լուծումներ։ Համոզված եմ, որ այս պրոցեսներին շատ ուշադիր հետևում է Ադրբեջանը, և խաղաղության կամ պատերազմի հեռանկարը կախված է մեր մեծ հայկական էքսպերիմենտի ընթացքից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»