Լեհաստանը ցանկանում է պահանջել Գերմանիայից 900 մլրդ դոլարի չափով փոխհատուցում
Լեհաստանի իշխանությունները մտադիր են խոշոր հաշիվ ներկայացնել Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի դիմաց: Երկրում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության պատգամավոր Յանուշ Շեւչակը գնահատել է փոխհատուցման գումարը 900 մլրդ դոլարի չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խայտառակություն է, որ գերմանացիների կողմից լեհ քաղաքացիների բնաջնջման եւ լեհական տնտեսության ոչնչացման մասին այդչափ ակնհայտ հարցը արհամարհվում է վերջին 30 տարիների ընթացքում,-նշել է նա wpolityce.pl տեղեկատվական ռեսուրսին տված հարցազրույցում: Ավելի զարմանալի է գերմանացի քաղաքական գործիչների վերաբերմունքը, որոնք դասեր են տալիս լեհերին օրենքի գերակայության մասին»:
«Քանի դեռ Գերմանիան չի մարել Լեհաստանի պարտքը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, իսկ խոսքը վերաբերում է 900 մլրդ դոլարին, պետք է բացարձակ զսպվածություն պահպանի, երբ խոսվում է լեհական կառավարության վրա հարձակումների մասին»,-ասել է պատգամավորը:
Շեւչակի խոսքերով՝ Լեհաստանը կշարժվի փոխհատուցումը ստանալու ուղղությամբ: 2019 թվականի ավարտին խորհրդարանական խումբը, որը զբաղվում է վերջնահաշվարկով, պետք է ներկայացնի մնացած հաշիվը:
Փոխհատուցումների թեման քննարկվում է Լեհաստանում 2017 թվականից, երբ «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ երկիրը երբեք չի հրաժարվել Գերմանիայի փոխհատուցումից: Այդ ժամանակ ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անտոնի Մաչերեւիչը հայտնել էր լեհական հեռուստատեսության եթերում, որ իրավական տեսանկյունից Լեհաստանն ունի բոլոր հիմքերը Բեռլինից փոխհատուցում պահանջելու համար:
Գերմանիայի կառավարությունը բազմիցս նշել է, որ որեւէ հատուցման համար հիմք չի տեսնում, քանի որ 1953 թվականին Լեհաստանը պաշտոնապես հրաժարվել էր փոխհատուցումներից: Վարշավայում պնդում են, որ 1953 թվականի համաձայնագիրը ստորագրվել էր իրավունքի խախտումով ԽՍՀՄ ազդեցության ներքո եւ վերաբերում էր միայն արդեն գոյություն չունեցող ԳԴՀ-ին եւ Լեհական Ժողովրդավարական Հանրապետությանը, որը, համաձայն տեղի վերլուծաբանների, ինքնիշխան պետություն չէր:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել