Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով, տեղի կունենա Մոսկվայում՝ մասնակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի։ Այս մասին «Москва-Баку» կայքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Ամենամոտ ապագայում, մենք արդեն պայմանավորվել ենք, որ հանդիպում է լինելու իմ եւ Հայաստանի ԱԳ նախարարի միջեւ։ Կարծում եմ, որ Սերգեյ Վիկտորովիչը /նկատի ունի Լավրովին/ նույնպես կմասնակցի»,- ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Մամեդյարովը ընդգծել է, որ չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի արձանագրումը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ «Կարծում եմ, ամեն բան կախված է այն բանից, թե ինչ կստանանք արդյունքում։ Այն, որ նախարար Լավրովը ասում է, որ ուզում է հանդիպել եւ իմ, եւ Մնացականյանի հետ, արդեն լավ է, որովհետեւ Ռուսաստանը ծանր հրետանի է։ Տա Աստված որ ամեն բան ստացվի»,- ասել է նախարար Մամեդյարովը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են