Տպավորություն է, որ Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
Տպավորություն է առաջանում, որ պաշտոնական Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ այն հույսով, որ դա կօգնի հետաաձգել միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անխուսափելի ճանաչումը՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հայցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:
Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ խեղաթյուրել հակամարտության էությունը՝ ներկայացնելով այն որպես տարածքային կամ միջհամայնքային հակամարտություն։ «Փաստորեն, Արցախից ադրբեջանական փախստականները դարձել են Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու գործիք»,-ընդգծել է նախարարը։
Արտգործնախարարի խոսքերով՝ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու պատրաստակամության աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչն է։
«Այս համոզմունքը հիմնվում է այն անվիճելի փաստի վրա, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափն ամենաարդյունավետն էր։ Հետեւապես, բանակցությունների ամենաարդյունավետ ձեւաչափին հակազդելը, մեր կարծիքով, հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը»,-ընդգծել է նախարարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են