Արքայական կրքեր Վրաստանում. «Արքան» կնոջը ծեծելու մեղադրանքի պատճառով փախել է Իսպանիա
Նոր սկանդալ է առաջացել Դավիթ Բագրատիոն Մուխրանսկու շուրջ. վրացական արքայական դինաստիայի ներկայացուցիչը Վրաստանից մեկնել է այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ Աննա Բագրատիոն Գրուզինսկայան ոստիկանությանը ծեծի մասին բողոք է ներկայացրել եւ փաստի առթիվ քննություն է սկսվել, գրում է Նովոստի-Գրուզիան:
Փաստաբան Լեւան Չխեիձեի խոսքով՝ Դավիթը մտածում է նաեւ ընդհանրապես Վրաստան չվերադառնալու մասին: Պատճառն այն է, որ Դավիթը չի ցանկանում, որ նրան տեսնեն ոստիկանությունում ցուցմունք տալուց:
Բացառված չէ նաեւ, որ Դավիթ Բագրատիոն Մուխրանսկին Իսպանիայում քաղաքական ապաստան կխնդրի, որտեղ նա ծնվել է եւ թագավորության հետ կապեր է պահպանում:
Փաստաբանը հայտնել է, որ Դավիթը մտադիր չէ համագործակցել քննության հետ:
«Նա պարտավոր չէ ինքն իր դեմ ցուցմունքներ ներկայացնել, դա նրա սահմանադրական իրավունքն է եւ նա դրանից կօգտվի», — ասել է Չեխիձեն:
Փաստաբանի խոսքով՝ Դավիթ Բագրատիոնիի մեկնումը Իսպանիա կապված չէ ընթացիկ քննության հետ, քանի որ Վրաստանում գտնվելով նա եւս չէր համագործակցի քննչական մարմինների հետ:
Սակայն, եթե քննությունը Դավիթի դեմ մեղադրանք ներկայացնի, ապա նա դա որպես քաղաքական հետապնդում կդիտարկի:
«Դա քաղաքական հետապնդում կլինի եւ այդ դեպքում իմ պաշտպանյանը արտասահնանում քաղաքական ապաստան կխնդրի», — ասել է Չխեիձեն:
Աննա Բագրատիոն Գրուզինսկայան ոստիկանությում մի քանի ժամ հարցաքննության է եղել ապրիլի 2 եւ 3-ին: Նրա դիմումից հետո ՆԳՆ-ն Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանքիում բռնության դեպքերին, հետաքննություն է սկսել:
Հնարավոր ընտանեկան բռնության մասին գործում Աննայի շահերը ներկայացնում է «Սապարի» հկ-ն, որը պաշտպանում է կանանց իրավունքները: Աննայի հարցաքնությունը կատարվել է «Սապարիից» իրավաբան Էլիսո Ռուխաձեի ներկայությամբ:
ՀԿ տվյալներով՝ Դավիթ Բագրատիոնին համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ծեծել է կնոջը: Մեղադրական կողմը վկայակոչում է 2014 թվականի փորձաքննությունը, որտեղ նկարագրված են կապտուկների հայտնաբերման դեպքեր, ինչպես նաեւ Աննա Գրուզինսկայա մարմնին եւ դեմքին բութ առարկայի ներգործությունից հետքեր:
Լեւան Գորելիշվիլին՝ Աննայի եւս մեկ փաստաբանը, պնդում է, որ Դավիթի կողմից բռնությունը կապված է եղել արքայական տիտղոսի իր իրավունքը ապացուցելու ձգտման հետ:
«Դավիթն ամուսնության առաջին օրվանից ձգտում էր Աննայի հոր՝ Նուգզար Բագրատիոնիից խոստովանությանն այն մասին, որ իր Մուխրանսկի գիծը գերազանցում է Գրուզինսկիների գիծը, դրա համար նա արքայական տան տիտղոսի է արժանի: Նա կարծում էր, որ հայրը կհամաձայներ նրա պահանջներին, եթե նրանց համատեղ կյանքն անտանելի դառնար Աննայի համար», — ասել է փաստաբանը:
Դավիթ Բագրատիոնի Մուխրանսկին Աննա Բագրատիոնի Գրուզինսկայայի հետ ամուսնացել է 2009-ին Վրաստանի ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ: Հանուն ամուսնության Աննան ստիպված էր ամուսնալուծվել իր առաջին ամուսնուց, որից նա երկու երեխա ուներ: Երկու տարի անց Դավիթը եւ Աննան Գեորգի անունով համատեղ որդի ունեցան:
«Արքայական» հարսանիքն այն ժամանակ վրացական հասարակության ուշադրության կենտրոնում էր, իսկ վրացի միապետները այդ իրադարձությունը պատմական էին անվանում՝ նշելով, որ ընդհանուր երեխան կմտերմացնի մաիպետական դինաստիայի երկու ճյուղերը: Սակայն 2013-ին Աննան եւ Դավիթը հայտարարեցին ամուսնալուծության մասին:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ