«Թուրքիան արդեն ձեռք է բերել ռուսական С-400-ը, գործարքն ավարտված է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքին, նշել է, որ նախկինում Անկարան բազմիցս հայտնել է ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին տվյալ գործարքը չեղարկելու անհնարինության մասին, գրում է tass.ru-ն:
«Մենք դեռևս մի քանի ամիս առաջ ենք ասել Միացյալ Նահանգներին և մեր մյուս գործընկերներին, որ С-400-ի հարցով Ռուսաստանի հետ գործարքը չի կարող չեղարկվել: Մենք արդեն ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության համակարգերը, գործարքն ավարտված է»,-ընդգծել է թուրք պաշտոնյան:
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան «ստիպված» էր ռուսական զենք գնել, քանի որ չի կարողացել համարժեք համակարգեր գնել իր դաշնակիցներից:
Ըստ Չավուշօղլուի՝ մյուս դաշնակից երկրները Թուրքիային չպետք է թելադրեն, թե որ երկրից ինչ համակարգեր գնի:
Արտգործնախարարն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին այլընտրանք չեն:
Հայտնի է, որ Թուրքիայի կողմից С-400-ի գնումը զգալի լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Օրերս ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի մասնակցում ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման և դրանց գնման ծրագրին, ինչը կապված է ռուսական համակարգերի գնման հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ С-400 համալիրների ձեռքբերումը ոչ թե նախընտրության, այլ ազգային անվտանգության կենսական պահանջի հարց է:
«Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր 82 մլն քաղաքացիներին»,-ասել էր պաշտոնյան:
Մինչդեռ փետրվարին ռուսական «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրն ամբողջությամբ կիրագործվի 2019-ին:
Թուրքիան 4 միավոր С-400 համակարգեր է ձեռք բերել: Գործարքի արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ