Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը Սպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրությունները Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026 Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Պատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ Ռասուլի ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը Հայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունը

Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՌեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ Միրզոյան
Արցախ

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Տարասով

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnumլրատվական գործակալության կայքում հրապարակած հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուՎլադիմիր Պուտինի՝ օրերս կայացած հեռախոսազրույցներին:

«ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում հեռախոսազրույցների ակտիվացումը պատահական չէ։ Այն ուշագրավ է նրանով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, ՌԴ նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը: Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը` Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց կանգնեցնել Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան սրացումը:

«Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ժամանակ: Ե’վ առաջին, ե’վ երկրորդ դեպքում ԵԱՀԿ-ն գործից հեռու էր։

Բաքվի և Երևանի միջև, ըստ ամենայնի, միջնորդը եղել է ու կա: Ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի նախագահի կողմը՝ չնայած, որ այստեղ հանելուկները շատ են: Դավադրության տեսությանը հավատալու ցանկություն չկա, սակայն բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Ալիևը հենց սկզբից պայմանավորվածությունների գնաց Փաշինյանի հետ, և դա արեց նախքան դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»,-գրում է Տարասովը՝ նշելով, որ ժամանակին ադրբեջանցի փորձագետները կանխատեսում էին «Փաշինյանի ռեժիմի» անկումը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը դիտարկում են Ռուսաստանին որպես ամենամոտ միջնորդի, որը բավարար քաղաքական կամք ունի, որպեսզի փոխի ստատուս քվոն և կյանքի կոչի խաղաղասիրական նախաձեռնությունները:

Քաղաքագետի խոսքով՝ նման իրավիճակ գոյություն ուներ նաև նախկինում, սակայն Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, և ցանկություն կա լուրջ առաջխաղացման հասնել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Այդ իսկ պատճառով Պուտինը Փաշինյանին ու Ալիևին դրդում է երկխոսության` փոխզիջման հասնելու համար: Ի՞նչ ձևաչափով դրան կհաջողվի հասնել` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության, դեռ սկզբունքային նշանակություն չունի։ Մինչ այդ հստակ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից,-գրում է Տարասովը՝ հավելելով,-Պետք է կարգավորել ԼՂ հակամարտությունը, և դա անել այնպես, որ, ինչպես Պուտինն է ասում, «ո՛չ հաղթող լինի, ո՛չ էլ պարտվող»: Իսկ մինչ այդ ՌԴ նախագահը ցանկանում է հասնել նրան, որ սկզբի համար Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի երաշխիքների ներքո իրավական բնույթ ստանան»,-եզրափակել է Տարասովը: