Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակ Սուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանը Էկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Պետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմի Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջ Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են Կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ

Դպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում
Հայաստան

Ինչ ուզում անում են, իրենց ձեռքում է, որ ուզենան խաբել, կխաբեն. վարորդները՝ ավտոգազի կիլոգրամով վաճառքի մասին

Հայաստանում որոշ գազալցակայաններ սկսել են ավտոգազը կիլոգրամով վաճառել։ Սակայն մեծ մասում շարունակում են նախկինի պես ծավալով վաճառքը։ NEWS.am-ի հետ զրույցում գազալցակայանների աշխատակիցներն ասացին, որ կիլոգրամի անցնելու համար իրենք սպասում են գրավոր հրամանի։

«Մեր մոտ դեռ ծավալով ենք վաճառում, բայց պատրաստված ենք, հրաման լինելուն պես կանցնենք կիլոգրամով վաճառքի»,– NEWS.am–ին ասաց Երևանի գազալցակայաններից մեկի աշխատակիցը։


Նույն պատկերն էր նաեւ մայրաքաղաքի մեկ այլ գազալցակայանում։ Աշխատակիցները հավաստիացնում են, որ գնային ոչ մի փոփոխություն չկա։

«Դեռ ծավալով ենք վաճառում եւ գնային ոչ մի փոփոխություն չի եղել։ Դեռ չգիտենք, որքանով արդյունավետ կլինի կիլոգրամի անցումը։ Դա միայն անցումից հետո կերեւա»,–ասաց գազալցակայանի տնօրենը։

«Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գործող «Ֆակել գազ» գազալցակայանում 10 օրից ավելի է՝ անցել են կիլոգրոմով վաճառքի։ Աշխատակից Սարգիս Իսպիրյանի խոսքով՝ եղել է համապատասխան ստուգում, որից հետո նոր թույլատրել են։

«Այն ժամանակ հաշվարկն արվում էր խորանարդով, հիմա արվում է կիլոգրամով։ Փոփոխությունը միայն մեր հաշվարկների մեջ է։ Գնայինն էլ համարյա նույնն է՝ մեծ գազաբալոնների դեպքում կարող է 100–150 դրամի տարբերություն տա, բայց այդ դեպքում էլ մի քիչ շատ են քշում»,–ասաց Իսպիրյանը։

Չնայած գազալցակայանների աշխատակիցների պնդմանը, որ ավտոգազը չի թանկացել, վարորդները հակադարձում են, որ կան տեղեր, որտեղ գազը թանկացել է։

Իսկ կիլոգրամով վաճառքին անցնելը, նրանց խոսքով, երաշխիք չէ, որ չեն խաբվի։

«Ինչ ուզում անում են, իրենց ձեռքում է, որ ուզենան խաբել կխաբեն։ Պետք է կշեռք լինի, որ նախքան լիցքավորումը մեքենան կշռես, մի հատ էլ լիցքավորելուց հետո կշռես։ Չնայած այդ ձեւով էլ կխաբեն։ Շուկայում, որ միրգ ես առնում, ո՞նց են խաբում, կշեռքը ցույց է տալիս 1 կգ, բայց 800 գրամ է»,–ասաց վարորդը։

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն այսօր NEWS.am-ին տեղեկացրել էր, որ նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն: Նա նշել էր, որ Հանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնումենայնիվ, կարեւորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն: Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաեւ փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ ապրիլի 1–ից Հայաստանի ավտոգազալցկայաններում գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությունը բացատրվում է ավտոգազալցակայաններում մեքենաները լիցքավորելիս ծավալի փոփոխության հաշվին գազի թերակշռման ռիսկը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ. «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն՝ նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»։