Մարդու պապիլոմա վիրուս. ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ դուք դրանով վարակված եք
Մարդու պապիլոմա վիրուսն ունի ավելի քան 170 շտամ եւ դրանց մի մասը քաղցկեղածին է համարվում. մարդու օրգանզիմում հայտնվելով դրանք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:
Ինչպե՞ս մարդը կարող է հասկանալ, որ նա վարակված է այդ շտամներից որեւէ մեկով
Մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Խաչատրյանը պնդում է, որ ոչ մի կերպ:
Մարդու պապիլոմա վիրուսի որոշ շտամներ վարակվելուց որոշ ժամանակ անց դրսեւորվում են. մարդու մաշկի վրա պապիլոմաներ են հայտնվում:
Մյուսները ոչ մի կերպ չեն դրսեւորվում՝ ընդհուպ մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը կամ նախաքաղցկեղային վիճակը:
Ըստ մասնագետի՝ կանանց մոտ ՄՊՎ-ն կարող է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել, տղամարդկանց մոտ՝ սեռական օրգանների եւ երկու սեռերի մոտ՝ կոկորդի քաղցկեղ:
Մասնագետի խոսքով՝ ՄՊՎ-ով վարակված լինելու մասին կարելի է իմանալ հատուկ անալիզի միջոցով, սակայն կոնկրետ ցուցանիշներով առանց բժշկի նշանակման այն անելը հիմնականում իմաստ չունի: Չէ որ ՄՊՎ-ի առկայությունը միշտ չէ, որ քաղկեղի է հանգեցնում եւ եթե անգամ ալանիզը ցույց տա, որ մարդը վարակված է, այդ տեղեկատվությունը ոչինչ չի ասի նրան:
Մասնագետի խոսքով ավելի կարեւոր դեր է խաղում արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը՝ պարզ թեստ, որի միջոցով հնարավոր է ամենավաղ փուլում հայտնաբերել այդ հիվանդությունը: Հայաստանում նման սքրինինգը հասանելի է, սակայն այն անցնող կանանց թիվն այնքան էլ մեծ չէ, հետեւաբար բավականին հաճախ այստեղ հիվանդությունը ուշ փուլերում են հայտնաբերում, երբ պացիենտներին արդեն հնարավոր չէ օգնել:
ՄՊՎ-ի որոշ օնկոգեն շտամներից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել այդ վիրուսի դեմ: Հայաստանում հասանելի Գարդասիլ-4-ը պաշտպանում է 4 վտանգավոր շտամներից:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է