Ֆրանսիայում հնարավոր է կայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը
Ֆրանսիան պատրաստ է իր տարածքում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ։
Այն հարցին, արդյոք հնարավոր է բարձր մակարդակով հանդիպում, ֆրանսիացի դիվանագետը պատասխանել է «Հենց պայմանները ստեղծվեն, իհարկե, այն կկայանա։ Դա կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել Ֆրանսիայի տարածքում կամ ցանկացած այլ տեղ կազմակերպել հանդիպումը, բայց իհարկե, պետք է , որ այն արդյունավետ լինի»։
Միջնորդը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը ։ «Մենք շատ կցանկանայինք, որ նախեւառաջ հրադադարի խախտում չլիներ։ Դա շատ կարեւոր է։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բանակցել։ Միաժամանակ պետք է առաջ գնալ»։
«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, աշխատանքին, ուզում եմ շեշտել , որ գործընթացը շարունակվում է։ Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ , որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բարդ գործընթաց է, դուք դա հոյակապ հասկանում եք։ Միաժամանակ շատ հագեցած երկխոսություն կա մեր, մեր նախագահների միջեւ»,- ասել է միջնորդը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները այցելել են Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ, նրանք խորը ու ինտենսիվ քննարկել են Ղարաբաղի թեման։ «Ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը կխթանի բանակցությունները»,- նշել է դիվանագետը։


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել