Գոնե դուք մի խոսեք պատերազմից, սրացումներից եւ խաղաղությունից
Դժվար եւ տարօրինակ ժամանակներ են: Պատերազմի եւ բանակի մասին դասախոսություններ են կարդում նրանք, ովքեր անգամ բանակում չեն ծառայել, հնարավոր պատերազմներից, խաղաղության պահպանումից, պատերազմի հնարավորությունից խոսում են մարդիկ, ովքեր այսօր բարձր պաշտոն են զբաղեցրել եւ կրկին չեն ծառայել զինված ուժերում:
Վարչապետի աշխատակազմի երեսնամյա ղեկավարը չէր կարող մասնակցել քսաներորդ դարի վերջի ազատամարտին, քանի որ դեռ երեխա էր, բայց բանակում ծառայել կարող էր, բայց նա նախընտրեց չծառայելը, այլ մոնակոներում սովերելը եւ փափուկ կյանքով ապրելը: Նրա գործարար հայրն իր համար ապահովել էր այդ պայմանները:
Անհեթեթությունն այսօր այն է, որ Էդուարդ Աղաջանյանն այսօր իրեն թույլ է տալիս դատողություններ անել պատերազմի, սրացումների եւ խաղաղության մասին: Այստեղ են ասել՝ գոնե լռեք, գոնե մի արտահայտվեք:
«Կարծում եմ` առաջին դասը, որ մենք քաղել ենք, այն է, որ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք նոր սրացումների: Սա, թերեւս, ամենակարեւոր դասն էր, որ մենք քաղեցինք պատերազմական այդ իրավիճակից: Մենք միշտ զգոն եւ պատրաստ պիտի լինենք նոր պատերազմների»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը: Եւ ինչպես չասել՝ ախր դու ինչ գիտես ինչ է սրացումը, ինչ է պատերազմը, ինչ է բանակը:
Շատերն էլ կավելացնեն, թե ինչու պետք է զինված ուժերում չծառայած մարդը Հայաստանի նման երկրում նման բարձր պաշտոն զբաղեցնի, եւ դեռ մտքեր էլ հայտնի պատերազմի եւ խաղաղության մասին: Բայց եթե բանակում չծառայած Ավինյանը դասեր է տալիս բանակում ծառայածներին, ապա ինչու Աղաջանյանը բարձր պաշտոն չզբաղեցնի: Հետո էլ ասում եք Իսրայել, եւ այլն եւ այլն...
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին