Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել․ Հայկ Հարությունյան
Մարտի 1-ի գործի շրջանակներում օրերս հայտնի դարձավ, որ հարցաքննվել է 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը։ Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը Քոչարյանից խնդրել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, սակայն մերժվել է։
Factor.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանը պնդեց, որ այդ հայտարարությունները իրական չեն: «Նման բան չի եղել, ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։ Ռոբերտ Քոչարյանը ընդհակառակը՝ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել»,-ասաց նախկին ոստիկանապետը։
Այն հարցին, թե Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Մարտի 1-ի իրադարձությունների մասին նա տեղեկացել է առավոտյան, արդյոք դա այդպե՞ս է, Հարությունյանը հարցով պատասխանեց․ «Ինչո՞ւ եք ինձ նման բաներ հարցնում»։ Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չցանկացավ պատասխանել։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին