Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին․ Ստեփանակերտ
Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին։ Այս մասին NEWS.am-ին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Գոլանի բարձունքները Իսրայելի անբաժանելի մասն են հանդիսանում, քանի որ այդ երկրի անվտանգության կարեւոր բաղադրիչն են եւ ապահովում են կայունությունը տարածաշրջանում, շատ նշանակալի եւ աննախադեպ հայտարարություն է, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման համատեքստում։ Այստեղ ամեն ինչում սիմվոլիզմ կա։ Նույնիսկ հայտարարությունը արվել է Ջրի միջազգային օրվա նախօրեին, չէ որ Գոլանի բարձունքները առաջին հերթին Իսրայելի հիդրոդոնորն են, որտեղից սկիզբ է առնում Իսրայելի ամենախոշոր աստվածաշնչյան Հորդանան գետը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ դեռեւս Իսրայելի պետության ստեղծումից 50 տարի առաջ հրեական սփյուռքի տարբեր շրջանակներ ընդգծում էին Հորդանանի ակունքների վերահսկողության կարեւորությունը՝ որպես ապագա պետության անվտանգության կարեւոր բաղադրիչ։ «Թրամփը ընդգծել է հենց անվտանգությունը, առանց պատմությանը որեւէ հղում կատարելու։ Տվյալ համատեքստում մեզ համար հայտնվում է նույն իմաստով առավել ակտիվորեն Քարվաճառի կարեւորությունը առաջ մղելու հզոր հնարավորություն՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ծայրահեղ կարեւոր բաղադրիչի տեսանկյունից։ Չէ որ Քարվաճառը, ինչպես եւ Գոլանի բարձունքները, հիդրոդոնոր տարածաշրջան է՝ դարձյալ առանց պատմությանը եւ այլ բաղադրիչներին հղման, պարզապես ռազմավարական տեսանկյունից։ Չօգտագործել այս համատեքստում հզոր տերության ուղերձները՝ ուղղակի անթույլատրելի է»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են