«Եղած փաստերը բավարար են, որ ՀՀԿ-ն դուրս թողնվի ընտրական գործընթացից»
Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատում է Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի քայլը՝ դուրս լինել իշխանական համակարգից. «Դա բարձր քաղաքացիական բարձր գիտակցության գործողություն է», ֊ասում է «Օհանյան֊Րաֆֆի֊Օսկանյան» դաշինքի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՀՀԿ֊ն պետք է բացառվի նոր կառավարությունից, և վարչապետը պետք է հրաժարական տա. «ԻՔՄ֊ի տվյալները բավարար են, կեղծիքների փաստեր ունեք նաև դուք՝ լրագրողներդ», ֊ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ապրիլի 2-ին ամեն ինչ քաղաքացիների ձեռքում է, և նա ձայն չի տա այս իշխանություններին։ Սա լավ հասկանալով, իշխանությունները ճնշումներ են գործադրում հանձնաժողովի անդամների, ՕՐՕ֊ի կողմնակիցների վրա. «Այս անգամ համաժողովրդական ճակատ ստեղծելու կարիք կա»,֊ հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Դաշինքի նկատմամբ ուշադրություն կա, հեղինակության բարձրացման գործընթաց, ինչին հակառակ բացասական դրսևորումներ են առկա»,֊ ասում է «Օհանյան֊Րաֆֆի֊Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։
Նրա պնդմամբ՝ ՕՐՕ դաշինքի նկատմամբ հարվածներ են եղել, իսկ վերջին այդպիսի քայլը Սամվել Բաբայանի կալանավորումը. «Ինչպես է լինում, որ ԱԱԾ տեղեկություններն առաջինը լրագրողների կողմից է հրապարակվում։ Ես կոչ եմ անում զերծ մնալ նման քայլերից»։
Սեյրան Օհանյանի վստահեցմամբ՝ Սամվել Բաբայանը մեղքն իր վրա չի վերցրել. «Սամվել Բաբայանը նման փոքր քայլի չէր գնա։ Սա մեր դաշինքի դեմ քայլ է, ինչը ցույց է տալիս, որ մեր դաշինքը ունի մեծ ուժ»։
Վարդան Օսկանյանը ևս կալանավորումը քաղաքական դրդապատճառ ունի. «Քանի դեռ փաստեր չեն ներկայացվել, կարող եմ ասել, որ նա քաղբանտարկյալ է, ինչպես քաղբանտարկյալ են Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը»,֊ ասում է «Օհանյան֊Րաֆֆի֊Օսկանյան» դաշինքի առաջնորդ Վարդան Օսկանյանը։
Նա չի հիշում մի տարի, որ ընտրություններից այսքան շուտ ընտրակեղծիքներ լինեն. «Ներկայացված փաստերը բավարար են որ ՀՀԿ֊ն դուրս թողնվի ընտրական գործընթացից»,֊ ասում է Վարդան Օսկանյանը։
Նա խոսում է նաև կոոպերատիվ Գելափի տվյալների մասին, որը իրականում գոյություն չունեցող կազմակերպություն է։ Վարդան Օսկանյանն իր թվերի մասին է խոսում, ըստ որի՝ «Ծառուկյան» դաշինքն է առաջատար, իսկ ՕՐՕ դաշինքը ծանր կշիռ ունի։

















































Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը
Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք
Ինչու ՀՀԿ-ում լարվածություն չկա
ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են