Ինչո՞ւ է սթրեսն արագացնում ծերացումը
Սթրեսն ինչպիսի՞ մեխանիզմներով է նպաստում արագացված ծերացմանը: ԱՄՆ Բոստոնի համալսարանի գիտնականները փորձել են այս հարցի վրա լույս սփռել:
Նրանց հաջողվել է պարզել, որ այս պրոցեսում առանցքային դեր ունի Klotho գենը:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Brain, Behavior, & Immunity ամսագրում, մասնակցել է 309 ամերիկացի վետերան, որոնց մեծամասնությունը տառապել է հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ (ՀՎՍԽ), որը զարգացել է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆոնին: Բոլոր կամավորները արյան նմուշներ են հանձնել գենետիկական անալիզի համար: Նրանք անցել են նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ուղեղի կառուցվածքն ու ֆունկցիաները հետազոտելու համար:
Պարզվել է՝ այն մարդկանց շրջանում, որոնց Klotho գենում յուրահատուկ մուտացիաներ են եղել եւ ՀՎՍԽ ամենածանր ախտանիշներ արտահայտվել, առկա էին նաեւ բջջային արագացված ծերացման ամենաուժեղ նշանները:
Գիտնականների խոսքով՝ այս հետազոտության արդյունքներն օգնում են հասկանալ բջիջների վաղաժամ հյուծման ֆիզիոլոգիան եւ Klotho գենով կոդավորվող սպիտակուցները դարձնում են այն դեղերի թիրախը, որոնք նախատեսված են տարիքային բորբոքման, մետաբոլիկ դիսֆունկցիայի եւ նյարդային համակարգի խանգարումների դեմ պայքարի համար:
Հայտնի է, որ Klotho սպիտակուցի ակտիվության նվազեցումը կապված է ծերացման հետ: Իսկ դրա մեծ էքսպրեսիան, համենայդեպս լաբորատոր մկների բջիջներում, կյանքի տեւողությունը մեծացնում է:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է