NASA-ն 2023թ․ առաջին ամերիկյան լուսնագնացը կուղարկի Երկրի արբանյակի վրա
NASA-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ մտադիր են ստեղծել եւ 2023թ․ Երկրի արբանյակի վրա ուղարկել առաջին ամերիկյան լուսնագնացը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Space.com-ին։
Տիեզերքի յուրացումը եւ մարդու վերադարձը Լուսին 2016թ․ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո դարձել է NASA-ի գլխավոր խնդիրներից մեկը։ Ինքը՝ նախագահը, եւ NASA-ի ապագա կառավարիչ Ջիմ Բրայդենսթինը հաճախ են խոսում Լուսնի ուղեծրում կայան կառուցելու, այնտեղ վայրէջք կատարելու եւ «մշտական ենթակառուցվածք» ստեղծելու մասին։
Այս ծրագրերի իրականացման առաջին քայլը դարձել է NASA-ի եւ առաջատար ինը տիեզերական սթարթափների ու խոշոր ընկերությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա շրջանակներում ԱՄՆ աերոտիեզերական գործակալությունը արդեն առաջիկա տարիներին իր սարքերը Լուսին ուղարկելիս կարող է օգտվել նրանց ծառայություններից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է