Ինչու՞ են մարդիկ քնում մեքենա վարելիս եւ ինչպես պայքարել դրա դեմ
Վարորդների մոտավորապես 16 տոկոսը վարելիս հակված է քնին, իսկ նրանցից ոմանք անգամ քնում են: Այս մասին է վկայում Հայաստանում անցկացված նոր ուսումնասիրությունը: Ինչպես նշեց նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը, քնկոտ վարորդը նույնքան վտանգավոր է, ինչպես հարբածը. շատ ՃՏՊ-ներ տեղի են ունենում հենց այն այն պատճառով, որ վարորդներից ինչ-որ մեկը քնում է վարելու ընթացքում: Ավելին՝ քնել ցանկացող վարորդների մասնակցությամբ վթարները ավելի հաճախ են մարդկային զոհերի հանգեցնում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայերի ավելի քան 52 տոկոսը անքնություն ունի, իսկ 39 տոկոսը ցերեկը քնկոտ է: Արդյունքում մեքենա վարողների 15.7 տոկոսը նաեւ վարելիս են քնկոտ վիճակում լինում, ինչը կարող է հանգեցնել եւ երբեմն հանգեցնում է սարսափելի հետեւանքների:
Մասնագետը նշեց, որ վարելիս քնելու ցանկության հիմնական պատճառներից է քնի համար հատկացված ժամերի կրճատումը (չափահաս մարդուն խորհուրդ է տրվում առնվազն 7 ժամ քնել), ինչպես նաեւ քնի խանգարումները, որոնք կարող են ազդել քնի որակի վրա. մարդուն կարող է թվալ, որ նա քնում է գիշերը, չի արթնանում, սակայն իրականում նա քնի պակաս է ունենում քնի ապնոէի, շարժողական եւ այլ խանգարումների պատճառով:
Մասնագետի խոսքով՝ մեքենայի ղեկին նստող մարդը, պետք է գիտակցի, որ իր քնկոտությունը վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար:
Հետեւաբար, եթե քնելու ցանկություն կա, ավելի լավ է չնստել ղեկի մոտ: Որոշ վարորդների թվում է, որ նրանք կզգան, որ սկսում են քնել եւ կկարողանան կանգ առնել, սակայն ըստ մասնագետի պետք չէ հույսը դրա վրա դնել. հաճախ վարորդները չեն նկատում՝ ինչպես են քնում վարելու ժամանակ:
Այսպիսով, եթե դուք վարելիս հորանջում եք եւ քնկոտություն եք զգում, ավելի լավ է կանգ առնել կամ քնել, կամ սուրճի կամ թեյի միջոցով թարմանալ, եթե այդ ըմպելիքների օգտագործման հակացուցումներ չկան:
Նաեւ կարելի է փորձել մի քանի կքանստումներ կամ այլ ֆիզիկական վարժություններ անել՝ դրանք նույնպես բարձրացնում են տոնուսը եւ օգնում են արթնանալ:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին