Հայաստանը մեկուսանում է ընդհանուր կիբեռտարածությունից, ինչը վտանգավոր է. փորձագետ
Երբ պատգամավորներն առաջարկում են սահմանափակել «.am» դոմենային տիրույթում խաղերի գովազդումը , ապա հարց է առաջանում, թե ով է սահմանափակելու հասանելիությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի եւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկվող՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելում է օտարերկրյա երկրներում կազմավորված վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ .am դոմենային տիրույթում խաղերի գովազդումը։
«Հասանելիության հնարավորություն տալիս են հեռահաղորդակցության օպերատորները, որովհետեւ առանց էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների որեւէ օնլայն արտասահմանյան կազինո հնարավոր չի մտնել, ինչպես նաեւ հնարավոր չի մտնել Հայաստանի տարածքում գտնվող օնլայն կազինոներ»,–նշեց նա։
Փորձագետը զարմանում է՝ նախագծում խիստ գրված է արգելվելու է, բայց ով է վերահսկելու այս արգելքը կամ ով է տալու այն հասցեները, որոնք կազինոներ են. «Օպերատորը երեւի դրանով չպիտի զբաղվի, որովհետեւ թե՛ մեր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով, թե՛ միջազգային համաձայնագրերով օպերատորի վրա նման գործառույթ դրված չի։ Ուստի պետք է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժին, որը պետք է վարի այդ արգելվող կայքերի ցանկը եւ պատասխանատվություն կրի այդ ցանկի համար, ինչպես օրինակ «Ռոսկոմնադզորն» է ՌԴ–ում»։
Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ՝ այլ խնդիր էլ կա. «Օրինակ, որոշ սոցցանցեր թույլ են տալիս, որ իրենց ներսում լինեն շահումով խաղեր, այդ դեպքում սոցցանցը ե՞ւս պետք է արգելափակել»։
Նա նշեց, որ ոչ մի երկրում արգելափակումներով արդյունավետություն չի նկատվել։ Որպես օրինակ փորձագետը բերեց Չինաստանի օրինակը, որտեղ VPN-ով շրջանցում են արգելքը։
Գրիգոր Սաղյանը ընդհանուր կիբեռտարածությունից մեկուսացման վտանգ է տեսնում. «Իրավաբանորեն տարանջատվում է Հայաստանի կիբեռտարածությունը ընդհանուր կիբեռտարածությունից, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ Ես առաջիններից եմ, որ դեմ եմ այդ կազինոների գովազդին, սակայն այդպես կացնով դնել ու կտրելը արդյունավետ չի լինի, կան այլ միջոցներ, որոնք չեն վնասում տեղեկատվության ազատ փոխանակման սկզբունքին»։
Փորձագետը շեշտեց՝ այդ քայլը վտանգավոր է, քանի որ ոչ մի երկրում ինտերների հասանելիության արդյունավետ սահմանափակում չի իրականացվել, իսկ երկրները, որոնք շարժվում են սահմանափակման ուղով, իրենց միջազգային վարկանիշը նվազեցնում են։
«Հայաստանը Freedom House-ի ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկի երեսունյակում է, իսկ այս նախագիծը ընդունվելու դեպքում լուրջ հարված կլինի»,–հավելեց Սաղյանը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում