Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել թուրքական ընդդիմադիր կուսակցության կին առաջնորդի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Մերալ Աքշեների հետ, որի դեմ Էրդողանի փաստաբաններն արդեն հայց են ներկայացրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Աքշեներն օրերս Դենիզլի քաղաքում նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած ելույթում հեգնել էր նախագահ Էրդողանի այն արտահայտությունը, որով նա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողներին «ահաբեկիչներ» էր անվանել:
«Ինչպե՞ս եք, տուն հաց տանելուց բացի ուրիշ մտահոգություն չունեցող «ահաբեկիչներ» ջան», - ասել էր Աքշեները:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նախօրեին Էրդողանը սպառնացել է Աքշեներին՝ խոստոնալով, որ շատ արագ «կմաքրի հաշիվները» նրա հետ:
«Նրա հետ շատ արագ կմաքրենք մեր հաշիվները: Նա շատ բարձր գին է վճարելու: Փախչելու ծակ չի գտնելու, պատգամավոր էլ չէ, որ անձեռնմխելիություն ունենա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանն արդարացել էր, որ ինքն ահաբեկիչ է անվանել ոչ թե քուրդ ընտրողներին, այլ քրդամետ կուսակցության ղեկավարներին:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով