Իսրայելական արտադրության առաջին լուսնագնացը «սելֆի» է արել Երկրի ֆոնին
Իսրայելական արտադրության առաջին լուսնագնացը՝ «Բերեշիտ»-ը, որն արձակվել է տիեզերք ու, հավանաբար, ապրիլին կհասնի Լուսին, իր առաջին «սելֆին» է ուղարկել Երկիր:
Ինչպես նշում է The Guardian-ը, մոլորակի ֆոնին արված ուշագրավ լուսանկարում երևում են Ավստրալիան, ինչպես նաև հրեական պետության դրոշն ու լուսնագնացի մի մասը:
Սարքին ամրացված դրոշին անգլերեն գրված Է «Փոքր երկիր՝ մեծ երազանքներ» և եբրայերեն՝ «Իսրայելի ժողովուրդն ապրում է»:
Պարբերականը հիշեցնում է, որ 585 կգ քաշով սարքն արձակվել է փետրվարի 22-ին՝ ԱՄՆ-ի տարածքից:
Ենթադրվում է, որ «Բերեշիտ»-ը Լուսնի մակերևույթին վայրէջք կկատարի ապրիլի 11-ին: Առայժմ միայն ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ին ու Չինաստանին է հաջողվել հաղթահարել 384 000 կմ տարածությունն ու սեփական արտադրության լուսնագնացները բարեհաջող իջեցնել Երկրի բնական արբանյակի մակերևույթին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում