Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին
«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովին» Գերմանիայի մասնակցության ձեւաչափն է այսօր քննարկվել համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ Գերմանական արեւելյան գործարար ասոցիացիայի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ հանդիպմանը։
Քննարկմանը մասնակցել են «WCIT 2019» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը եւ գործարար ասոցիացիայի տնօրեն Ուտե Կողլովսկի-Կայջեյան։ Հանդիպումը բխում է Գերմանիայում ստորագրված համագործակցության մասին փաստաթղթից, որը կնքվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում։
«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ «WCIT 2019-Yerevan»-ը կազմակերպելու պատիվը վերապահված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։
Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են «խելացի քաղաք», «կլիմայի փոփոխություն», «էլեկտրոնային առեւտուր» թեմաներով, որոնք արդեն ընդգրկված են համաժողովի օրակարգում։
«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների եւ գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցում»,- նշել է Գերմանական արեւելյան գործարար ասոցիացիայի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։
«Մենք փաստեցինք նաեւ երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝ աջակցելու հայաստանյան եւ գերմանական ընկերությունների միջեւ նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում