Հայ–թուրքական սահմանը խախտած ու Հայաստանից արտաքսված թուրք գործիչը Էրդողանի դեմ կուսակցություն է ստեղծում
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի ժամանակ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախկին նախագահ Թունա Բեքլեւիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Hayır (ոչ) անունով կուսակցություն է ցանկանում գրանցել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե ստեծել է «Ոչ» անունը կրող կուսակցություն, սակայն արդեն 45 իշխանությունները ձգձգում են կուսակցության գրանցումը։
Նա պնդել է, թե նախագահական համակագի անցնելու դեմ հանդես եկող իր նորաստեղծ հզոր կուսակցությունը երկիրը փրկող գլխավոր ուժն է լինելու։ Բեքլեւիչը շեշտել է, թե արդեն այցելել է 57 քաղաք ու 153 շրջան՝ իրականացնելով Էրդողանի դեմ քարոզչություններ։
Նշենք, որ Թունա Բեքլեւիչը հայ հասարակությանը հայտնի դարձավ 2010 թվականին, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, թե իբր մի խումբ երիտասարդների հետ ի նշան բողոքի հայ–թուրքական սահմանի դեմ, կարճ ժամանակով անցել են հայ–թուրքական սահման հանդիսացող Ախուրյան գետը։ Սակայն հայ–թուրքական սահմանը հսկող ՌԴ սահմանապահները հերքել են սահմանը խախտելու փաստը, որից հետո Թունա Բեքլեւիչին արտաքսել էին Հայաստանից։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են