Թրամփն արգելել է ֆինանսավորել աբորտների հետ կապ ունեցող միջազգային ՀԿ-ները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնել է Օբամայի կողմից չեղարկված արգելքը՝ ԱՄՆ տարածքից դուրս աբորտներին վերաբերող ծառայություններ մատուցող միջազգային կազմակերպություններին պետական ֆինանսավորում հատկացնելու մասին։
Ամերիկյան ֆինանսավորում են ստանում հարյուրավոր միջազգային կազմակերպություններ, որոնք աշխարհի աղքատագույն երկրներում օգնում են կանանց աբորտներ անել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Աբորտների հետ կապված ֆինանսավորման արգելք առաջ էլ է սահմանվել, երբ դեմոկրատական վարչակազմը փոխարինվել է հանրապետականով։
Առաջին անգամ նման արգելք սահմանել էր հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1984-ին։ Որից հետո այդ արգելքը մի քանի անգամ չեղարկվել է, հետո նորից վերականգնվել։
Ընդ որում ամերիկյան օրենքները հումանիտար կազմակերպություններին արգելում են պետության հատկացրած միջոցներից ֆինանսավորել աբորտները։ Սակայն ՀԿ-ները կարողանում էին այդ գումարները ծախսել այլ, այդ թվում հակաբեղմնավորիչների ու աբորտներից հետո ապաքինման հետ կապված ծրագրերի վրա, հայտնում է «Սի Էն էն»-ը։
ԱՄՆ-ում աբորտները օրինական են, սակայն ամերիկյան հասարակությունում այս հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ կան։
Կոնգրեսում հանրապետականները վաղուց են պահանջում դադարեցնել ընտանիքի պլանավորման հարցերով Planned Parenthood անկախ կազմակերպության դաշնային ֆինանսավորումը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են