Ծխելն ազդում է ուտելիքի եւ ըմպելիքների համի ընկալման վրա. ռեստորանի սեփականատեր
Արսեն Հովհաննիսյանի ռեստորաններում արդեն 4 տարի է ծխելն արգելված է: Արգելքը բիզնեսին չի վնասել, անգամ հակառակը՝ հաճախորդների թիվը մի փոքր ավելացել է, պնդում է Արսեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այժմ շատ է քննարկվում հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին նոր օրենքը եւ տպավորություն է ստեղծվում, որ ռեստորանների բոլոր տերերը դեմ են այդ օրենքին, քանի որ վախենում են, որ իրենց բիզնեսը կարող է դրանից տուժել: Սակայն Արսեն Հովհաննիսյանի ռեստորանների օրինակը հակառակն է ասում. մարդիկ չեն դադարում ռեստորան այցելել, եթե այնտեղ արգելում են ծխելը:
Ավելին՝ մարդիկ, որոնք չեն ծխում, ավելի քիչ են շեղվում ճաշից եւ ավելի լավ են զգում ուտելիքի համը:
«Մենք ուզում ենք, որ մեր այցելուները զգան այն համերը, որոնք մեր խոհարարները մտածել են: Սակայն ծխելն ազդում է համի ընկալման վրա, թուլացնում է այն. ծխելուց հետո մարդիկ այլ կերպ են զգում ուտելիքի եւ գինու համը», - ասաց ռեստորանի տերը:
Հովհաննիսյանի կարծիքով՝ հասարակական վայրերում ծխելու արգելքը չի վնասի ռեստորանների աշխատանքին, ընդհակառակը՝ մարդիկ, որոնք ծխի պատճառով խուսափում են դրանցից, ավելի հաճախ կգնան ռեստորաններ:
Սակայն Հովհաննիսյանը կարծում է, որ քննարկվող օրենքում պետք է հստակ նշել, ինչ է նշանակում կիսաբաց տարածք, ինչպես նաեւ հասկանալ, թե որ դեպքում եւ ում նկատմամբ կարող են կիրառվել տուգանքները օրենքի խախտման պարագայում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում