Սառցաբեկոր մի քաղաքի չափով. ինչ վտանգ է սպառնում Անտարկտիդայի սառցադաշտի ճեղքվածքը
Արեւելյան Անտարկտիդայում է գտնվում Բրանտա սառցադաշտը։ 1956-ից այստեղ աշխատում են Halley գիտական կայանները. նրանց բնակիչները հետազոտում են հարավային մայրցամաքի մթնոլորտն ու կառուցվածքը (այստեղ 1985-ին առաջին անգամ հայտնաբերվել է օզոնային անցքը), տեղեկացնում է Nat-geo-ն։
Սառցադաշտի կենտրոնին մոտ ճեղքվածք կա, որը վերջին 35 տարիներին մտահոգվելու տեղիք չէր տալիս։ Բայց վերջերս այն նորից սկսել է մեծանալ դեպի հյուսիս՝ տարեկան 4 կիլոմետր արագությամբ։ Այս դինամիկան տագնապալի է, բայց կանխատեսումները հատկապես բացասական են այն հաշվառմամբ, որ 2016 թվականի հոկտեմբերին սառցադաշտում ի հայտ եկավ երկրորդ ճեղքվածքը՝ այսպես կոչված Հելոուինյանը։ Այն շարժվում է դեպի արեւելք։
Եթե ճեղքվածքները միանան, սառցե զրահից կպոկվի մի կտոր, որն այժմ շարժվում է դեպի Ուեդելի ծով։ Նրա մակերեսը 1,7 հազար քառակուսի կիլոմետր է, դա երկու անգամ ավելի մեծ է Նյու Յորքից (783 քառակուսի կիլոմետր) եւ մակերեսով համադրելի է Սանկտ Պետերբուրգի (1403 քառակուսի կիլոմետր) կամ Լոնդոնի հետ (1572)։ Եվ թեեւ անտարկտիկական չափումներով դա ամենամեծ սառցաբեկորը չէ (նայեք իսկական հսկաներին), բայց Բրանտա սառցադաշտի համար, որի դիտարկումները սկսվել են 1915-ին, դա ռեկորդ է։
NASA-ի սառցաբանների կարծիքով՝ հետագա իրավիճակը կախված է այն բանից, թե որտեղ տեղի կունենա երկու ճեղքվածքի միացումը։ Իսկ այժմ մասնագետները ռիսկի աստիճանը Halley բեւեռակայանի համար գնահատում են VI, որը 2016-2017 թվականներին արդեն հեռու են տեղափոխել ճեղքվածքից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում