Արամ Ա-ն, թեև ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:
Ուշագրավ է հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանություն(, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. Չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել»,-ասել է Արամ Ա-ն:
Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, դրանք պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ»:
Այլ կերպ ասած՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, թեև ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը՝ շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» և բևեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը:
Սա հազիվ թե պատահականության հետևանք լինի՝ հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ