Գեւորգ Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները:
«Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գեւորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, եւ ես ուրախ կլինեմ երբեւէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գեւորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ